Artsakhpress

Միջազգային

Իտալիան և Գերմանիան վերականգնում են միջազգային ավիաչվերթները

Միլանի, Հռոմի և Նեապոլի օդանավակայանները տևական կարանտինային ռեժիմից հետո վերականգնել են միջազգային ավիաչվերթները, որոնց ընթացքում ուղևորները պարտադիր պետք է դիմակներ կրեն և պահեն սոցիալական հեռավորություն:

Իտալիան և Գերմանիան վերականգնում են միջազգային ավիաչվերթները

Իտալիան և Գերմանիան վերականգնում են միջազգային ավիաչվերթները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Գերմանիան նույնպես բացում է սահմանները, սակայն երկրի արտգործնախարար Հայկո Մաասը զգուշացնում է, որ չվերթների իրականացման թույլտվությունն ամենևին էլ չպետք է ընկալվի որպես շրջագայության մեկնելու հրավեր, փոխանցում է tert.am-ը:

«Հասկանում եմ, որ այս որոշումը մեծ հույսեր ու սպասումներ է առաջացնում։ Սակայն կցանկանայի հիշեցնել, որ նախազգուշացումները արգելք չեն նշանակում, իսկ թույլտվությունը դեռևս շրջագայության մեկնելու հրավեր չէ։ Չպետք է լիարժեք անվտանգության զգացողություն ունենանք։ Համավարակի ավարտին դեռևս շատ կա։ Եվ մենք միասին չպետք է թողնենք, որ զբոսաշրջության ոլորտի վերաբացումը ո՛չ Գերմանիայում և ո՛չ էլ որևէ այլ երկրում համավարակի երկրորդ ալիքի հանգեցնի»,- ընդգծել է նա։

Նշվում է, որ Ֆրանսիան պատրաստվում է զբոսաշրջային սեզոնը հունիսի 21-ից բացել, սակայն խոսքը միայն ներգնա զբոսաշրջության մասին է։ Կառավարությունը քաղաքացիներին այս տարի խորհուրդ է տալիս հանգիստը երկրում կազմակերպել և խուսափել արտերկրյա ճանապարհորդություններից։

Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 6,5 միլիոն մարդ, որից 388 047-ը՝ մահվան ելքով։ Վարակակիրների և մահվան դեպքերի թվով ԱՄՆ-ն առաջին տեղում է, այնուհետև հաջորդում են Բրազիլիան, Ռուսաստանը, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Հնդկաստանը, Գերմանիան, Պերուն, Թուրքիան։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում

Յուրաքանչյուր ընտանիքի առանձին բնակարան ծրագիրը կմեկնարկի գալիք տարվա հունվարին. Արայիկ Հարությունյան

Կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ

COVID-19֊ը հաստատվել է Ստեփանակերտի ևս 1 բնակչի մոտ. ընդհանուր դեպքերի թիվը 115 է

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Ջալալ Հարությունյանն ընդունել է ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաների

Սերգեյ Լևոնի Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Արայիկ Հարությունյանը պետական բարձր պարգևներ է հանձնել ԱՀ քննչական կոմիտեի մի խումբ աշխատակիցների

Search