Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-ում ցույցերի և անկարգությունների հետևանքով նվազագույնը 11 մարդ է մահացել. մոտ 4.4 հազարը ձերբակալվել են

Նվազագույնը 11 մարդ է մահացել ԱՄՆ-ում տեղի ունեցող ցույցերի և անկարգությունների հետևանքով, որոնք սկսվել են աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո:

ԱՄՆ-ում ցույցերի և անկարգությունների հետևանքով նվազագույնը 11 մարդ է մահացել. մոտ 4.4 հազարը ձերբակալվել են

ԱՄՆ-ում ցույցերի և անկարգությունների հետևանքով նվազագույնը 11 մարդ է մահացել. մոտ 4.4 հազարը ձերբակալվել են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին հայտնում է Tert.am-ը:
Նշվում է, որ զոհերը Չիկագոյի (Իլինոյիս նահանգ), Դետրոյթի(Միչիգան), Օմահայի (Նեբրասկա), Դևենպորտի (Այովա), Օքլենդի (Կալիֆոռնիա) և Լուիսվիլի (Կենտուկի) բնակիչներ են: Նրանց մեծ մասն աֆրոամերիկացիներ են:
Օքլենդում կրակոցի հետևանքով մահացել է դաշնային ծառայության 53-ամյա սևամորթ աշխատակից Դեյվ Պատրիկ Անդերվուդը, նրա գործընկերը ծանր վիրավորում է ստացել: Օմահայում էլ 22-ամյա սևամորթ Ջեյմս Սքարլոքը սպանվել է, երբ մի խումբ համախոհների հետ ծեծի էր ենթարկում սպիտակ մարդու: Ծեծի ժամանակ վերջինիս հաջողվում է վերցնել ատրճանակն ու կրակել նրան:
Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ԱՄՆ տարբեր քաղաքներում հարյուրավոր տուժածներ կան, սակայն նրանց հստակ և ամբողջական թիվը որոշել դեռևս անհնար է: Համաձայն Associated Press-ի վերջին գնահատականների՝ վերջին մի քանի օրերում ԱՄՆ-ում ցույցերի և անկարգությունների հետևանքով ձերբակալվել է մոտավորապես 4.4 հազար մարդ: Նրանց մեղադրում են դիակապտության, պարետային ժամը խախտելու, ճանապարհները փակելու համար: Նշվում է, որ անկարգություններով պայմանավորված՝ ԱՄՆ մոտ 40 քաղաքներում պարետի ժամ է սահմանվել, այդ թվում՝ Վաշինգտոնում, Լոս Անջելեսում և Նյու Յորքում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Հայտնի են անգլերենի, ֆրանսերենի և ռուսերենի միասնական քննությունների արդյունքները

Լուսանկարներ. ՀՀ ԶՈւ-երը խոցել են հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական «ՈՒԱԶ»-ը. Banakinfo

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Search