Artsakhpress

Միջազգային

Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը գլոբալ ճանապարհորդությունների 70% անկում է կանխատեսում այս տարի

Համաշխարհային զբոսաշրջությունը, կանխատեսումների համաձայն, կարող էայս տարի 70 տոկոսով անկում գրանցել նախորդ տարվա համեմատ:

Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը գլոբալ ճանապարհորդությունների 70% անկում է կանխատեսում այս տարի

Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը գլոբալ ճանապարհորդությունների 70% անկում է կանխատեսում այս տարի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության ղեկավարը, փոխանցում է tert.am-ը:
«Նախկինում համաշխարհային ճգնաժամերի հետևանքով զբոսաշրջության անկումը կազմել էր 10-20 տոկոս, սակայն «Քովիդ-19» կորոնավիրուսի համավարակի ստեղծած իրավիճակն ավելի վատ է»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին Մադրիդում կայացած տեսաասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով՝ այս ամռան ընթացքում մարդիկ ավելի շատ կճամփորդեն ցամաքով, քան կօգտվեն օդային տրանսպորտից, ինչպես նաև գյուղական և լեռնային զբոսաշրջությունը կնախընտրեն լողափում հանգստանալուն:
Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունից ենթադրում են, որ միջազգային չվերթներն ավելի մեծ ծավալների կհասնեն սեպտեմբերին, եթե կորոնավիրուսը վերահսկողության տակ լինի այդ ժամանակ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search