Artsakhpress

Միջազգային

Իրանում հայտնել են, թե ով է եղել ուկրաինական Boeing-ի ավիաաղետի մեղավորը

Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին հաղորդել է, որ Ուկրաինայի միջազգային ավիաուղիների ինքնաթիռի ավիաաղետի մեղավորը հրթիռային համակարգի օպերատորն է:

Իրանում հայտնել են, թե ով է եղել ուկրաինական Boeing-ի ավիաաղետի մեղավորը

Իրանում հայտնել են, թե ով է եղել ուկրաինական Boeing-ի ավիաաղետի մեղավորը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ 1in.am-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդել է իրանցի պատգամավոր Մահմուդ Սադեկին՝ գրում է RadioFarda-ն:
Պատգամավորը հաղորդում է, որ հարցումով դիմել է նախարարի գրասենյակ և գերատեսչության ղեկավարի կողմից ստացել է գրավոր պատասխան: Սադեկիի խոսքով՝ ելնելով նախարարի պաշտոնական բացատրությունից՝ հրթիռային համակարգի օպերատորը «հրթիռն արձակելիս հավանաբար չի հաղորդակցվել հրամանատարական կենտրոնի հետ՝ հույսը դնելով պաշտպանության նախարարության ոչ ճշգրիտ տեղեկատվության վրա»:
Սադեկին հայտնել է, որ նախարարին հարցումն ուղարկել է ապրիլի 23-ին և պատասխանը ստացել մայիսի 22-ին:
Պատգամավորը նշել է նաև, որ ցանկացել է Իրանի պաշտպանության նախարարից ստանալ բացատրություն հակաօդային պաշտպանության ազգային ցանցում համակարգման բացակայության պատճառի մասին, ինչը հանգեցրել է Թեհրանի երկնքում ուկրաինական ուղևորատար ինքնաթիռի ուղղությամբ երկու հրթիռի արձակման:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում

Յուրաքանչյուր ընտանիքի առանձին բնակարան ծրագիրը կմեկնարկի գալիք տարվա հունվարին. Արայիկ Հարությունյան

Կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ

COVID-19֊ը հաստատվել է Ստեփանակերտի ևս 1 բնակչի մոտ. ընդհանուր դեպքերի թիվը 115 է

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Ջալալ Հարությունյանն ընդունել է ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաների

Սերգեյ Լևոնի Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Արայիկ Հարությունյանը պետական բարձր պարգևներ է հանձնել ԱՀ քննչական կոմիտեի մի խումբ աշխատակիցների

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Search