Artsakhpress

Միջազգային

Ռոհանին հայտնել է Իրանում կորոնավիրուսի պատճառով փակված կրոնական վայրերի և թանգարանների վերաբացման մասին

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել է երկրում կորոնավիրուսի տարածման հետևանքով փակված թանգարանների, ինչպես նաև շիաների համար կարևոր նշանակություն ունեցող կրոնական վայրերի գործունեությունը վերսկսելու մտադրության մասին:

Ռոհանին հայտնել է Իրանում կորոնավիրուսի պատճառով փակված կրոնական վայրերի և թանգարանների վերաբացման մասին

Ռոհանին հայտնել է Իրանում կորոնավիրուսի պատճառով փակված կրոնական վայրերի և թանգարանների վերաբացման մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Սրբավայրերը կբացվեն Իդ ալ-Ֆիթր տոնակատարությունից հետո, իսկ ինչ վերաբերում է  երկրում բոլոր մզկիթների վերաբացմանը և առևտրային կենտրոնների գործունեության և աշխատանքի սահմանափակումներին, ապա այդ հարցը կքննարկվի ընթացիկ շաբաթում, որոշումը կկայացվի մայիսի 30-ին տեղի ունենալիք նիստի ժամանակ»,- ասվում է Ռոհանիի հայտարարությունում, որը հրապարակվել է նրա պաշտոնական կայքում։
Իրանի իշխանությունները մարտի կեսերին կորոնավիրուսի համավարակի հետևանքով որոշում էին կայացրել ժամանակավորապես փակել մի շարք կրոնական վայրեր՝ այդ թվում Մաշհադի, Թեհրանի, Ղոմի գլխավոր մզկիթները։ 
Նախագահի խոսքով՝ վաղվանից բժշկական որոշ ցուցումներով ծրագրվում է վերաբացել թանգարաններն ու պատմական տեսարժան վայրերը։ Միևնույն ժամանակ երկրի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և արհեստի նախարար Ալի Ասքար Մունեսանը հայտարարել է, որ տեսարժան վայրերը պատրաստում են կրոնական տոնի օրերին այցելուների ընդունելությանը։
Նա նաև անդրադարձել է Իրանում կորոնավիրուսից մահվան դեպքերին՝ նշելով, որ մահացածների 88 տոկոսը ուղեկցող այլ հիվանդություններ է ունեցել, ինչպես, օրինակ, սրտանոթային հիվանդություն կամ շաքարային դիաբետ։
Իրանում փետրվարի 19-ին երկրում վարակման 1-ին դեպքի արձանագրումից ի վեր ընդհանուր ավելի քան 131 500 դեպք է գրանցվել, մահացել է 7 300, առողջացել՝ 102,3 հազար մարդ։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Սամվել Բաբայանը Արայիկ Հարությունյանին ընդդիմություն չի լինի. ի՞նչ են քննարկել նրանք, Սամվել Բաբայանը կստանա՞ պաշտոն

Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Արցախի ՊԲ-ն հարվածային ԱԹՍ է փորձարկել, կսկսվի դրանց սերիական արտադրություն (տեսանյութ)

Search