Artsakhpress

Միջազգային

Թրամփը սահմանափակումներ չի մտցնի կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքի դեպքում

ԱՄՆ իշխանությունները խիստ սահմանափակումներ չեն մտցնի այն դեպքում, եթե աշնանը տեղի ունենա նոր կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիք:

Թրամփը սահմանափակումներ չի մտցնի կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքի դեպքում

Թրամփը սահմանափակումներ չի մտցնի կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքի դեպքում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Երկրի նախագահ Դոնալդ Թրամփն այս մասին ասել է Միչիգան նահանգում Ford ընկերության ավտոմեքենաշինական գործարանում լրագրողների հարցերին պատասխանելիս, հայտնում է News.am-ը:
«Ասում են՝ այն [հիվանդության երկրորդ ալիքը] կարող է տեղի ունենալ շատ մեծ հավանականությամբ: Սա ստանդարտ է: Եվ մենք պատրաստվում ենք մարել կրակը»,- նշել է Թրամփը՝ պատասխանելով հիվանդության երկրորդ ալիքի պատճառով մտահոգությանն առնչվող հարցին:
Նա վստահ է ինֆեկցիայի ապագա բռնկումները զսպելու երկրի ունակությանը: «Լինեն դրանք մարմանդ այրվող ածուխներ թե բոց, մենք այն կմարենք, բայց մեր երկիրը չենք փակի»,- նշել է ԱՄՆ նախագահը:
Այս շաբաթ բոլոր 50 նահանգները հայտարարել են սահմանափակող միջոցառումների մեղմացման պատրաստակամության մասին: Որոշ ձեռնարկությունների թույլ են տվել գործունեությունը վերսկսել այն նպատակով, որ մարդիկ կարողանան աշխատանքի վերադառնալ: Որոշումն ընդունված է, չնայած Արիզոնայում, Հյուսիսային Կարոլինայում, Տեխասում հիվանդությունների թվի աճին:

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Search