Artsakhpress

Միջազգային

Թրամփը կարգադրել է դրոշներն իջեցնել՝ ի հիշատակ կորոնավիրուսի զոհերի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է 3 օրով իջեցնել ԱՄՆ դաշնային շենքերի դրոշները՝ ի հիշատակ նոր կորոնավիրուսի զոհերի:

Թրամփը կարգադրել է դրոշներն իջեցնել՝ ի հիշատակ կորոնավիրուսի զոհերի

Թրամփը կարգադրել է դրոշներն իջեցնել՝ ի հիշատակ կորոնավիրուսի զոհերի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտնել է իր Twitter-յան էջում, փոխանցում է News.am-ը:
«Հաջորդ երեք օրերին ես կիջեցնեմ բոլոր դաշնային շենքերի եւ ազգային տեսարժան վայրերի դրոշները՝ ի հիշատակ ամերիկացիների, որոնց մենք կորցրեցինք կորոնավիրուսի պատճառով»,- նշել է ԱՄՆ առաջնորդը:
Հիշատակման օրը, որը ԱՄՆ-ում նշելու են առաջիկա երկուշաբթի՝ մայիսի 25-ին, նույնպես դրոշները կիջեցվեն: «Երկուշաբթի դրոշները կիջեցվեն՝ ի պատիվ մեր ԶՈՒ տղամարդկանց եւ կանանց, որոնք իրենց կյանքը զոհաբերել են հանուն մեր երկրի»,- հավելել է Թրամփը:
Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով, որը հաշվարկներ է կատարում դաշնային եւ տեղական իշխանությունների տեղեկությունների հիման վրա, ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 1,57 մլն դեպք, մահացել է 94 հազարից ավելի մարդ:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Search