Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան տեղեկացրել է, որ երկրում չի երկարաձգվի արտակարգ դրության ռեժիմը, իսկ պարետային ժամը կվերացվի
Մայիսի 22-ից Վրաստանը կչեղարկի արտակարգ դրության ռեժիմը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին փոխանցում է Panorama.am-ն։
Ըստ նրա, վրաց կառավարությունը նման որոշում է ընդունել, քանի որ տնտեսական և սոցիալական առումով խիստ կարևոր է աստիճանաբար և զգուշորեն վերադառնալ նորմալ կյանքին։
Վրաստանում արտակարգ դրություն է հայտարարվել մարտի 21-ին, այնուհետև այն մեկ ամիս երկարաձգվել է և հաստատվել՝ մինչև մայիսի 22-ը ներառյալ։
Հանրապետությունում համաճարակի սկսվելուց ի վեր, կորոնավիրուս է հաստատվել 721 քաղաքացու մոտ:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը հանդիսանում է կորոնավիրուսային նոր տեսակ ՝ SARS-CoV-2, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին: