Ամբողջ աշխարհում չի բավարարում ևս վեց միլիոն բուժքույր կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված։
ԱՀԿ. Աշխարհում շուրջ 6 միլիոն բուժքույր պակասում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այդ մասին նշվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցում, փոխանցում է Panorama.am-ը:
Ներկա պահին աշխարհում առողջապահության համակարգում 28 միլիոն բուժքույր կա։ Այդ թիվը 2013-2016 թթ. ավելացել է 4,7 միլիոնով։ Բայց դեռևս դեֆիցիտը պահպանվում է։
«Բուժքույրերի դեֆիցիտը ողջ աշխարհում կազմում է 5,9 միլիոն»,- նշված է զեկույցում։
Հաղորդվում է որ, աշխատողների պակասն առավել զգացվում է Աֆրիկայում, Հարավարևելյան Ասիայում և ոչ միայն: