ԱՄՆ Ֆլորիդա նահանգում այրվել է 3500 մեքենա, որոնք կանգնեցված են եղել միջազգային օդանավակայանի հակառակ կողմում։
Ամերիկյան օդանավակայանում 3500 մեքենա է այրվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Panorama.am-ի հաղորդմամբ, այդ մեքենաները նախատեսված են եղել վարձակալության համար, դրանցում մարդ չի եղել։
Թե ինչպես է սկսվել հրդեհը, դեռ հայտնի չէ։ Ոստիկանությունը հայտնում է, որ շոգ եղանակի պատճառով հնարավոր է բռնկված լինի կայանատեղիի մոտ գտնվող խոտածածկ տարածքը։ Ականատեսները պնդում են, որ հրդեհից առաջ նրանք մի քանի պայթյուն են լսել։ Հնարավոր է ՝ պայթել են գազի բաքերը: Հրդեհը ամբողջությամբ մարված է, իսկ օդանավակայանը գործում է բնականոն։