Artsakhpress

Միջազգային

ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դեսպանը ուժեղ աջակցություն է հայտնել Վրաստանին և Ուկրաինային

ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դեսպան Քեյ Հաթչիսոնը Բրյուսելում անցկացված տեսա-ասուլիսի ընթացքում ասել է, թե հավատարիմ են մնում Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հեռանկար ունեցող բոլոր երկրներին, այդ թվում՝ Ուկրաինային և Վրաստանին:

ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դեսպանը ուժեղ աջակցություն է հայտնել Վրաստանին և Ուկրաինային

ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դեսպանը ուժեղ աջակցություն է հայտնել Վրաստանին և Ուկրաինային
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Մենք ցանկանում ենք, որ նրանց բարեփոխումները առաջ ընթանան, հաղթահարեն Ռուսաստանի ապատեղեկատվությունը, վերահսկեն իրենց իրական սահմանները: Ռուսաստանը պետք է թույլատրի այդ երկրներին ունենալ իրենց ինքնուրույն կառավարումը, իրենց ինքնիշխան տարածքները, սահմանները: Մենք մեծ հետաքրքրություն ունենք օգնելու Վրաստանին և Ուկրաինային շարունակելու դիմագրավել Ռուսաստանի ագրեսիային, որը գրավել է նրանց տարածքների մի մասը: Մենք չենք պատրաստվում նսեմացնել նրանց ջանքերը: Մեր դուռը բաց է: Կարծում եմ՝ դա է ցույց տալիս Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, և մենք օգնում ենք մեր գործընկերներ Վրաստանին և Ուկրաինային», - Azatutyun.am փոխանցմամբ՝ ասել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դեսպանը:
Նա հայտնել է, որ վաղը ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների նիստին Վրաստանի և Ուկրաինայի հետ համագործակցության փաթեթ է քննարկվելու և հույս է հայտնել, որ այն կընդունվի:
Հյուսիսային Մակեդոնիան մարտի 27-ին պաշտոնապես անդամակցեց ՆԱՏՕ-ին, դառնալով Հյուսիսատլանտյան դաշինքի 30-րդ անդամը:

         

    Քաղաքական

    Հասարակական

    Ռազմական

    Ամենադիտված

    ամիս

    շաբաթ

    օր

    Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

    Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

    Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

    «Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

    «Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

    Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

    Սամվել Բաբայանը Արայիկ Հարությունյանին ընդդիմություն չի լինի. ի՞նչ են քննարկել նրանք, Սամվել Բաբայանը կստանա՞ պաշտոն

    Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

    Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

    Search