Artsakhpress

Միջազգային

Պետդուման թույլ տվեց յոթ տարով ազատազրկել կարանտինի ռեժիմը խախտողներին

Պետդումայի պատգամավորները երրորդ ընթերցմամբ ընդունեցին մարդկանց վարակելու կամ մահի պատճառ դարձած կարանտինի կամ սանիտարահիգիենիկ այլ կանոնների խախտողների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագիծ:

Պետդուման թույլ տվեց յոթ տարով ազատազրկել կարանտինի ռեժիմը խախտողներին

Պետդուման թույլ տվեց յոթ տարով ազատազրկել կարանտինի ռեժիմը խախտողներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Եթե խախտման արդյունքում երկու կամ ավելի մարդ է մահանում, ապա օրենքը նախատեսում է մինչև յոթ տարի ազատազրկում, հայտնում է Panorama.am-ը։

Եթե խախտումը անզգուշությամբ հանգեցնում է անձի մահվան կամ զանգվածային վարակման վտանգ է առաջացնում, ապա դրա համար նախատեսված է տուգանք  1 միլիոնից 2 միլիոն ռուբլի կամ ազատազրկում ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Միայն խախտման համար, օրինագծով նախատեսվում է տուգանք ՝ 500 000-ից 700 000 ռուբլի, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործերով զբաղվելու իրավունքից զրկում ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ մինչև երկու տարի ազատազրկում:

Օրինագծի հեղինակներն են Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը և Պետական շինարարության և իրավունքի հարցերով հանձնաժողովի նախագահ Պավել Կրաշենիննիկովը:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Search