Artsakhpress

Միջազգային

Ադրբեջանի ԱԱԾ նախկին պաշտոնյան դատապարտվել է ցմահ ազատազրկման

Փետրվարի 25-ին Բաքվի վերաքննիչ դատարանը Ադրբեջանի ներկայումս գոյություն չունեցող Ազգային անվտանգության ծառայության նախկին պշատոնյա Զաքիր Իսմայիլովին «դավաճանության հոդվածով» դատապարտել է ցմահ ազատազրկման:

Ադրբեջանի ԱԱԾ նախկին պաշտոնյան դատապարտվել է ցմահ ազատազրկման

Ադրբեջանի ԱԱԾ նախկին պաշտոնյան դատապարտվել է ցմահ ազատազրկման

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Զաքիր Իսմայիլովին մեղադրանք առաջադրելու մասին դեռ 2018 թվականի դեկտեմբերին հայտնել էր Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը, փոխանցում է Razm.info-ը: 

Ըստ մեղադրանքի՝ 2015-ից, երբ կազմաքանդվեց Ազգային անվտանգության ծառայությունը, Զաքիր Իսմայիլովը, ով ծառայությունում զբաղեցրել էր վարչության պետի և այլ պաշտոններ, համագործակցել է օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ, փոխանցել տեղեկություններ և իր վերլուծությունները: Այս գործով որպես մեղադրյալ ներգրավված էին նաև Իսմայիլովի կինը և մեկ այլ նախկին աշխատակից:

Պետանվտանգության ծառայության հայտարարությունում, ինչպես նաև դրան հաջորդած այլ հրապարակումներում չի նշվում, թե կոնկրետ որ երկրի հատուկ ծառայության հետ համագործակցության մեջ է մեղադրվում Իսմայիլովը, փոխարենը գործածվում է չեզոք «օտարերկրյա հատուկ ծառայություններ» ձևակերպումը:

Դատական գործընթացը սկսվել է 2019-ի սեպտեմբերից, իսկ 2020-ի փետրվարի 12-ին Բաքվի ռազմական դատարանը Իսմայիլովին դատապարտել է 19 տարվա, իսկ կնոջը՝ 10 տարվա ազատազրկման: Ռազմական դատարանի վճիռը Իսմայիլովը բողոքարկել է վերաքննիչ դատարան, նույն կերպ այդ վճիռը բողոքարկել է նաև Ադրբեջանի ռազմական դատախազությունը: Վերաքննիչ դատարանն արդեն փետրվարի 25-ին փոխել էր Բաքվի ռազմական դատարանի վճիռը և դատապարտել Իսմայիլովին ցմահ ազատազրկման:

Ներկայումս հայտնի չեն նույն գործով անցնող այլ մարդկանց վճիռները:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Զինծառայող է մահացել

Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Search