ԱՄՆ-ն և Թուրքիան սերտորեն համագործակցում են սիրիական Իդլիբում իրավիճակը կարգավորելու համար:
Թրամփը հայտարարել է, որ Էրդողանի հետ միասին աշխատում է Իդլիբի խնդրի կարգավորման շուրջ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Միացյալ Նահանգների առաջնորդ Դոնալդ Թրամփը: Փոխանցում է Tert.am-ը:
«Կարևոր հեռախոսային բանակցություններ եմ ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ` Իդլիբի հարցի շուրջ: Մենք աշխատում ենք իրավիճակը կարգավորելու վերաբերյալ: Տեսնենք, թե ինչ կարող ենք անել միասին»,- ասել է Թրամփը:
Նա հավելել է, որ Վաշինգտոնն ու Անկարան «սերտ կապի» մեջ են և հարցի լուծման տարբերակներ են փնտրում: Թրամփի կարծիքով` Էրդողանը չի ցանկանում «հազարավոր մահեր տեսնել»: