Չինական Հուբեյ նահանգի իշխանությունները յոթ օրվա ընթացքում կկառուցեն ևս մեկ հիվանդանոց կորոնավիրուսով վարակված հիվանդների համար։
Չինաստանի Հուբեյ քաղաքում կառուցվելու է ևս մեկ կորոնավիրուսային հիվանդանոց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, Panorama.am-ի փոխանցմամբ, գրում է «ՏԱՍՍ»-ը։
200 մահճակալ ունեցող հիվանդանոցը կկառուցվի Սիշույ քաղաքում, որտեղ գրանցվել է վարակի ավելի քան 2600 դեպք։
Նախկին ծննդատան հիմքի վրա կառուցվող կլինիկայի վերանորոգման աշխատանքները սկսվել են փետրվարի 11-ին։
Նշվում է, որ Ուհանում կառուցված կորոնավիրուսային հիվանդանոցում, որը նախատեսված էր 1000 հիվանդների համար, այլևս ազատ մահճակալներ չկան։