Artsakhpress

Միջազգային

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 39-ի

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD) տվյալներ է հրապարակել ավերիչ երկրաշարժի վերաբերյալ:

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 39-ի

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 39-ի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ըստ վերոհիշյալ վարչության տեղեկության՝ երկրաշարժի հետևանքով զեհերի թիվը հասել է 39-ի, որից 35-ը Խարբերդում և 4-ը Մալաթիայում, իսկ վիրավորների թիվը 1607-ն է, որից 1516-ն արդեն հիվանդանոցից դուրս են գրվել, փոխանցում է ermenihaber-ը:
Նշվում է, որ փրկարարական աշխատանքների շնորհիվ առայժմ հնարավոր է եղել փլատակների տակ մնացած քաղաքացիներից 45-ի կյանք փրկել:
Հիշեցնենք, որ Էլազըղ նահանգում հունվարի 24-ի երեկոյան տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ։ Ստորգետնյա ցնցումները, ըստ Ռիխտերի սանդղակի, եղել են 6.8 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժին հաջորդել են մի քանի տասնյակ հետցնցումներ։ Փլուզումներ են եղել Էլազըղից մինչև Մալաթիա։ 

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -37-:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Սամվել Բաբայանի գրասենյակը կեղծ հայտարարություն է տարածել. պարզաբանում

Արցախում երկու զինծառայող է զոհվել

Սամվել Բաբայանի ղեկավարած կուսակցությունը կսատարի Մասիս Մայիլյանի թեկնածությունը

Ստեփանակերտում կկառուցվի նոր, իր չափերով գուցե ամենամեծ բնակելի թաղամասը. Արայիկ Հարությունյան

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Պայմանագրային զինծառայող է զոհվել

Ստեփանակերտ-Երևան երկկողմանի ճանապարհները փակ են. ԱԻՊԾ

Կասպից ծովն առափնյա հատվածներում կարմրել է

Search