Artsakhpress

Միջազգային

Իրանն ԱՄՆ-ից փոխհատուցում Է պահանջել ԳՀՀԾ-ից նրա դուրս գալու պատճառով կրած վնասի համար

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել Է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների միակ ձեւաչափը «5+1 խումբն» Է (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ռուսաստան, Չինաստան եւ ԱՄՆ), եւ Ամերիկայից փոխհատուցումներ Է պահանջել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) Նահանգների դուրս գալու պատճառով:

Իրանն ԱՄՆ-ից փոխհատուցում Է պահանջել ԳՀՀԾ-ից նրա դուրս գալու պատճառով կրած վնասի համար

Իրանն ԱՄՆ-ից փոխհատուցում Է պահանջել ԳՀՀԾ-ից նրա դուրս գալու պատճառով կրած վնասի համար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հնարավոր Է համարել իրանական միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի փոխարինումը նոր համաձայնագրով՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պայմաններով՝ այն անվանելով «Թրամփի գործարք», հայտնում է Tert.am-ը:


«Դոնալդ Թրամփն առաջվա պես երազում Է (Իրանի հետ – խմբ.) երկկողմ հանդիպման մասին, որպեսզի հագեցնի «Թրամփի գործարքի» (կնքման – խմբ.) իր ծարավը: Դա ցանկալին իրականի տեղ ընդունել Է: Բանակցություններ վարելու միակ հնարավոր վայրը «5+1 խմբի» ձեւաչափով սեղանի շուրջն Է, որը նա լքել Է,- (նաեւ անհրաժեշտ են – խմբ.) վերադարձ մինչեւ 2017 թվականի դրությունը եւ փոխհատուցումներ Իրանին վնասների համար»,- գրել Է Զարիֆը Twitter-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -18-:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների այցելությունները, բոլոր տեսակի արձակուրդները. ՊՆ

Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել. պատասխանատու

Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը

Ֆրանսիայում բուժել են կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդներին

Search