Artsakhpress

Միջազգային

Էրդողանը մեկնել է Թուրքիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի տարածք

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է երկրի արևելյան Էլազըգ նահանգ, որտեղ երեկ ուժեղ երկրաշարժ էր տեղի ունեցել:

Էրդողանը մեկնել է Թուրքիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի տարածք

Էրդողանը մեկնել է Թուրքիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի տարածք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը:
Սպասվում է, որ Էրդողանը կայցելի շրջաններ, որտեղ փրկարարական աշխատանքներ են կատարվում:
Էրդողանի աշխատանքային ծրագրերը Ստամբուլում չեղարկվել են:
Թուրքիայի արևելյան Էլազըգ նահանգում գրանցված երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի, 1030 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:
6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել հունվարի 24-ին` տեղական ժամանակով ժամը 20:55-ին (Երևանի ժամանակով` 21:55-ին): Այն զգացվել է հարևան նահանգներում:
Ըստ Արտակարգ իրավիճակների գործակալության տվյալների՝ աղետի գոտում աշխատում է Թուրքիայի 28 նահանգից ժամանած 493 փրկարարական ջոկատ: Երկրաշարժի գոտի է հասցվել 1689 վրան, 1656 մահճակալ և 9200 ծածկոց:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -42-:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների այցելությունները, բոլոր տեսակի արձակուրդները. ՊՆ

Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել. պատասխանատու

Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը

Ֆրանսիայում բուժել են կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդներին

Search