Artsakhpress

Միջազգային

Չինաստանի իշխանությունները կորոնավիրուսի համաճարակի հետևանքով մեկուսացված Ուհան քաղաք 1230 բժիշկ են ուղարկել

Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեն 1230 բժիշկ է ուղարկել կորոնավիրուսի համաճարակի հետևանքով մեկուսացված Ուհան քաղաք` տեղացի բժիշկներին օգնություն ցուցաբերելու նպատակով:

Չինաստանի իշխանությունները կորոնավիրուսի համաճարակի հետևանքով մեկուսացված Ուհան քաղաք 1230 բժիշկ են ուղարկել

Չինաստանի իշխանությունները կորոնավիրուսի համաճարակի հետևանքով մեկուսացված Ուհան քաղաք 1230 բժիշկ են ուղարկել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Առողջապահության պետական կոմիտեն Ուհանի ծանր հիվանդությունների շրջան մասնագետներ է ուղարկել` հիվանդներին բուժելու հարցում հավելյալ օգնություն ցուցաբերելու նպատակով, ընդհանուր առմամբ ձևավորվել է 6 բժշկական խումբ, որոնցում ներառվել է 1230 բժիշկ»,- ասվում է հայտարարության մեջ, հայտնում է Tert.am-ը:
Բացի այդ, ևս 6 բժշկական խումբ ձևավորվել է որպես պահուստային տարբերակ, որը պատրստ է դեպքի վայր ժամանել ցանկացած պահի:
Ավելի վաղ «Սինհուա» գործակալությունը հայտնել  էր, որ արդեն քաղաք է ժամանել 450 ռազմական բժիշկ, այդ թվում՝  մասնագետներ, որոնք ժամանակին պայքարել են SARS-ի և Էբոլայի համաճարակների դեմ:
Չինաստանի ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում ավելի վաղ տարածված լուրերի համաձայն` Ուհան քաղաքի բոլոր հիվանդանոցները լեփ-լեցուն են, հոգնած բժիշկներն ու բուժքույրերը չեն կարողանում մարդկանց հոսքի դեմն առնել, հիվանդանոցում չեն բավականացնում մահճակալներն ու բժիշկների պաշտպանիչ միջոցները:
Պաշտոնական տվյալների համաձայն՝  վիրուսով վարակվածների թվում կա 14 բժիշկ: South China Morning Post հրատարակությունը, հղում տալով իրավիճակին ծանոթ անանուն աղբյուրների հաղորդագրություններին, հայտնել  է, որ վարակված բժիշկների թիվը պաշտոնապես հրապարակված թվերից զգալիորեն ավելի է:
Աղբյուրներից մեկի տվյալների համաձայն՝ «Ուհան քաղաքի գրեթե բոլոր խոշոր հիվանդանոցներում վարակված բժիշկներ կարելի է գտնել, որոնց թիվը, հիրավի, գերազանցում է 15-ը»: Բժիշկներից մեկի խոսքով` բուժաշխատողների վարակվելու պատճառներից մեկն այն է, որ նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածներն այլ հիվանդներից անմիջապես չեն մեկուսացվել:
Հիշեցնենք, որ չինացի մասնագետները հաստատել են, որ կորոնավիրուսի նոր տեսակը մարդուց մարդուն է փոխանցվում:
Չինաստանում վարակման հետևանքով արդեն մահացել է 41 մարդ, վարակման դեպքերը հասել են 1287-ի: Ավելի վաղ հայտնի էր դարձել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Թաիլանդում և Ֆրանսիայում վիրուսով հիվանդանալու դեպքերի մասին:
 Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -24-:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների այցելությունները, բոլոր տեսակի արձակուրդները. ՊՆ

Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել. պատասխանատու

Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը

Ֆրանսիայում բուժել են կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդներին

Search