ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հայտարարել Է, որ այս պահին կան աշխարհին սպառնացող չորս «Ապոկալիպսիսի հեծյալներ»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պատմել Է աշխարհին սպառնացող «Ապոկալիպսիսի հեծյալների» մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ես տեսնում եմ «չորս հեծյալ»՝ չորս վերահաս սպառնալիք, որոնք վտանգի են ենթարկում XXI դարը եւ սպառնալիք ստեղծում XXI դարի հնարավորությունների համար»,- ասել Է Գուտերիշը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Նրա հայտարարությունը բերված Է կազմակերպության կայքում:
Գուտերիշի խոսքով՝ առաջին հեծյալը «անչափ մեծ աշխարհառազմավարական լարվածությունն» Է: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել Է, որ ավերիչ հակամարտությունները հանգեցնում են մարդկային լայնամասշտաբ տառապանքների, նկատվում Է միջուկային սպառնալիքի աճ:
Երկրորդ «հեծյալը», ինչպես նա Է հայտարարել, կլիմայական ճգնաժամն Է: Գուտերիշն ուշադրություն Է հրավիրել այն բանի վրա, որ նկատվում Է աշխարհում միջին ջերմաստիճանի աճ, միլիոնավոր տեսակի կենդանի Էակներ հայտնվել են անհետացման սպառնալիքի տակ:
Երրորդ «հեծյալը» Գուտերիշը համարել Է «աճող գլոբալ անվստահությունը»: Նա հայտարարել Է, որ աշխարհում նվազում Է վստահությունը քաղաքական հիմնարկությունների նկատմամբ, երեք հոգուց երկուսն ապրում են այն երկրներում, որտեղ աճում Է անհավասարությունը, ավելի ու ավելի շատ մարդիկ են կասկածում գլոբալացման օգտակարության հարցում:
Վերջին «հեծյալը», ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարության համաձայն՝ «թվային աշխարհի մութ կողմն Է»: Գուտերիշն ընդգծել Է, որ նոր տեխնոլոգիաներն օգտագործում են հանցագործությունների, ատելության բորբոքման, սուտ տեղեկատվության տարածման եւ մարդկանց շահագործման համար: