Artsakhpress

Միջազգային

Թրամփի իմփիչմենթի վերաբերյալ բանավեճերը կսկսվեն չորեքշաբթի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի վերաբերյալ բանակցությունները Սենատում կսկսվեն չորեքշաբթի, կողմերից յուրաքանչյուրին կտրվի 24 ժամ իրենց դիրքորոշումն արտահայտելու համար։

Թրամփի իմփիչմենթի վերաբերյալ բանավեճերը կսկսվեն չորեքշաբթի

Թրամփի իմփիչմենթի վերաբերյալ բանավեճերը կսկսվեն չորեքշաբթի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այսպիսի կարգ է առաջարկել Սենատում հանրապետական մեծամասնության ղեկավար Միչ Մակքոնելը հրապարակված բանաձեւի նախագծում, որը վերաբերում է պետության ղեկավարի իմփիչմենթի ընթացակարգի դիտարկմանը, տեղեկացնում է News.am-ն։
Ներկայացուցիչների պալատն անցած շաբաթ իմփիչմենթի գործը հանձնել էր Սենատին նախագահի հանդեպ դատավարություն սկսելու համար։ Երդում են տվել Գերագույն դատարանի դատավոր Ջոն Ռոբերտսը, որը նախագահելու է դատավարությունը, եւ սենատորները, որոնք կատարելու են ատենակալների պարտականությունները։ Մեղադրող կողմը ներկայացնելու են յոթ դեմոկրատ կոնգրեսականներ՝ Ադամ Շիֆի գլխավորությամբ։
Համաձայն բանաձեւի նախագծի, որը, ինչպես սպասվում է, կընդունվի սենատորների ձայների մեծամասնությամբ, կոնգրեսականները պետք է չորեքշաբթի մինչեւ տեղական ժամանակով ժամը 9.00-ն ներկայացնեն բոլոր փաստաթղթերը, իսկ նախագահի կողմը պետք է տա դրանց պատասխանը մինչեւ ժամը 11.00-ն։ Կողմերի բանավեճերը կսկսվեն ժամը 13.00-ին, մեղադրող կողմին, իսկ հետո պաշտպանության կողմին կտրվի Սենատի  երկուական նստաշրջան (մաքուր 24 ժամ)։
Դրանից հետո սենատորները կունենան ընդհանուր առմամբ 16 ժամ, որպեսզի հարցեր տան կողմերին, որոնց իրենց հերթին այնուհետեւ կտան եւս չորս ժամ բանավեճերի համար։
Նախագծում ներկայացված են նաեւ վկաներ կանչելու կամ լրացուցիչ փաստաթղթեր ներգրավելու պայմանները. առաջարկվում է այդ հարցերը լուծել Սենատում քվեարկության միջոցով։ Ելույթից առաջ վկաները պետք է գրավոր ցուցմունքներ տան երդմամբ։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -43-:

     

Քաղաքական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պետնախարարը դրամական աջակցության տրամադրման գործընթացում առկա խնդիրներին նվիրված խորհրդակցություն է հրավիրել

Ադրբեջանը թույլ չի տալիս Շուշիից հանել 1500–ից ավելի արվեստի գործերն ու բացառիկ նմուշները

Արցախի պետական ծառայողական թանկարժեք մեքենաները բաց աճուրդի կդրվեն. Արտակ Բեգլարյան

Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելու կանոնները

Արտակ Բեգլարյանը մեկնաբանել է պատերազմի ժամանակ Հանրապետությունից բացակայած պաշտոնյաներին աշխատանքից ազատելու հարցը

«Մոսկվան չի պատրաստվում ճանաչել ԼՂ անկախությունը և այն ընդգրկել ՌԴ կազմում»․ Լավրով

Արցախում բնակվարձերի փոխհատուցման չափը կազմում է մինչև 80 հազար դրամ

Հրապարակվել են Արցախի շրջանների ներկայացուցիչների հեռախոսահամարները

Հայաստանում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ծրագրերի դիմումներն արդեն ընդունվում են

Search