Artsakhpress

Միջազգային

«Դժվարին աշխատանք է սպասվում». Ուկրաինայի վարչապետը մեկնաբանել է իր հրաժարականը չընդունելու մասին Զելենսկու որոշումը

Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը մեկնաբանել է իր հրաժարականի դիմումը չբավարարելու մասին նախագահ Վլադիմիր Զելենսկու որոշումը:

«Դժվարին աշխատանք է սպասվում». Ուկրաինայի վարչապետը մեկնաբանել է իր հրաժարականը չընդունելու մասին Զելենսկու որոշումը

«Դժվարին աշխատանք է սպասվում». Ուկրաինայի վարչապետը մեկնաբանել է իր հրաժարականը չընդունելու մասին Զելենսկու որոշումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Գիտակցելով մեզ վրա դրված պատասխանատվությունը` մեր թիմը պատրաստ է իրականացնել մեր առջև դրված բոլոր առաջադրանքները և ուժեղացնել համակարգային փոփոխությունները երկրում»,- tert.am-ի փոխանցմամբ՝ գրել է նա ֆեյսբուքյան իր էջում: 
Նա նաև ընդգծել է, որ կառավարությանը սպասվում է դժվարին աշխատանք:
Երեկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի հետ հանդիպման ժամանակ մեկնաբանել է ձայնագրությունների հետ կապված սկանդալը և հրաժարվել ընդունել վարչապետի` հրաժարականի մասին խնդրանքը:
«Ես ձեզնից ազատման հայտարարություն եմ ստացել: Վերջին կոնֆլիկտային իրավիճակների և սկանդալի հետ կապված` ես որոշեցի ձեզ և ձեր կառավարությանը շանս տալ, եթե դուք լուծեք մի քանի խնդիր, որոնք շատ են անհանգստացնում հասարակությանը»,- հայտարարել էր Ուկրաինայի նախագահը:
Նախագահի և վարչապետի հանդիպման տեսանյութը տեղադրվել է Ուկրաինայի նախագահական գրասենյակի ֆեյսբուքյան էջում:
Ուկրաինայի վարչապետ Գոնչարուկը երեկ հայտարարել էր, որ հրաժարականի դիմում է գրել ու այն փոխանցել նախագահ Վլադիմիր Զելենսկուն: 
«Նախագահի նկատմամբ մեր հարգանքի ու վստահության ցանկացած կասկած ի չիք դարձնելու համար ես հրաժարականի դիմում եմ գրել ու այն փոխանցել նախագահին` խորհրդարան մտցնելու իրավունքով»,- ասել էր նա:
Հունվարի 15-ին և 16-ին «Ինչպես խաբել նախագահին» յութուբյան ալիքում երեք ձայնագրություն է հայտնվել, որոնցում 3 հոգի` Ուկրաինայի վարչապետի, Ազգային բանկի փոխնախագահի ու ֆինանսների նախարարի ձայներին նման ձայնով խոսում են երկրի տնտեսական քաղաքականության մասին ու վատ արտահայտվում Զելենսկու մասին: Ինչպես հայտնել էր BBC-ն, այս ձայնագրություններն արվել էին ուկրաինացի պաշտոնյաների ոչ պաշտոնական խորհրդակցության ժամանակ` 2019 թվականի դեկտեմբերի 16-ին:
35-ամյա Գոնչարուկն Ուկրաինայի վարչապետն է 2019 թվականի օգոստոսի 29-ից:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -41-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

Search