Artsakhpress

Միջազգային

Պուտինը Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին մանրամասն հոդված կգրի` հիմնվելով նոր արխիվային փաստաթղթերի վրա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին մանրամասն հոդված գրել, հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Լավրովը:

Պուտինը Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին մանրամասն հոդված կգրի` հիմնվելով նոր արխիվային փաստաթղթերի վրա

Պուտինը Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին մանրամասն հոդված կգրի` հիմնվելով նոր արխիվային փաստաթղթերի վրա
Նրա խոսքով` պետության ղեկավարը բացառապես կհիմնվի փաստերի, ինչպես նաև ռուսական արխիվներից հանված նոր տվյալների վրա, հայտնում է Tert.am-ը:
Լավրովը նաև հայտնել է Երկրորդ աշխարհամարտի պատճառների և դրա արդյունքների հետ կապված Ռուսաստանին զրպարտելու շարունակական փորձերի մասին: Այս կապակցությամբ դիվանագետը հիշեցրել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության` վերջերս հրապարակված Վարշավայի ազատագրման մասին արխիվային փաստաթղթերի մասին:
«Կարևոր է իմանալ, թե դրանց մասին ինչ կասի լեհական կողմը, երբ դրանք ուսումնասիրի»,- ասել է Լավրովը:
Վարշավան և Մոսկվան Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունների ժամանակագրության հետ կապված տարակարծություններ ունեն: Վլադիմիր Պուտինն իր ելույթներում այս թեման մի քանի անգամ շոշափել է:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -55-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Պայմանագրային զինծառայող է զոհվել

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Կասպից ծովն առափնյա հատվածներում կարմրել է

Գորիս-Սիսիան ավտոճանապարհահատվածը փակ է. ԱԻՊԾ

2020 թ-ի հուլիսի 1-ից Արցախի հետ բջջային կապի ռոումինգ ծառայության սակագները դարձյալ կնվազեն

Search