Մերձավոր Արեւելքում անարխիան եւ երկպառակությունները կավարտվեն այն բանից հետո, երբ տարածաշրջանից հեռանան ԱՄՆ-ի զինված ուժերը:
ԱՄՆ-ի հեռանալով Մերձավոր Արեւելքում կդադարեն անարխան ու երկպառակությունները. Մոհամադ Բաղերի
«Տարածաշրջանից ԱՄՆ-ի հեռանալուց հետո կվերացվի անարխիայի եւ բոլոր երկպառակությունների արմատը»,- մեջբերում Է անում իրանցի զինվորականի խոսքից Ֆարս գործակալությունը: Նա հավելել Է, որ «Իրանը շահագրգռված չԷ Էսկալացիայի հարցում, բայց կպատասխանի ցանկացած ագրեսիայի»:
Բաղերիի խոսքով՝ «ամերիկացիների կողմից Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի «Ալ Ղուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը վախկոտ Էր, անմարդկային եւ խախտեց բոլոր միջազգային նորմաները»: