Artsakhpress

Միջազգային

Ադրբեջանը փորձում է բարձրացնել բարոյալքված զինված ուժերի անունը

Ըստ 08.01.2020 թվա­կա­նի ադր­բե­ջա­նա­կան մա­մու­լի հրա­պա­րակ­ման՝ Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության, աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության, երիտասարդության և սպորտի, կրթության, մշակույթի նախարարությունների, ինչպես նաև զորահավաքի և զորակոչի պետական ծառայության հետ ստորագրվել են համատեղ միջոցառումների՝ «Հասարակության, մասնավորապես երիտասարդ սերնդի մոտ ադրբեջանական բանակում զինվորական ծառայության վարկանիշի բարձրացման» 2020-2023 թվականների պլանը:

Ադրբեջանը փորձում է բարձրացնել բարոյալքված զինված ուժերի անունը

Ադրբեջանը փորձում է բարձրացնել բարոյալքված զինված ուժերի անունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իշխանություններն այդ կերպ ջանք և եռանդ չեն խնայում ադրբեջանական հասարակության շրջանում բարձրացնելու զինված ուժերի արժեզրկված հեղինակությունը, խաբեության և գովազդի մեխանիզմներ կիրառելով ապահովել բանակի մարդկային ռեսուրսի քանակը: Ադրբեջանի զինված ուժերի հրամանատարությունը քաջ գիտակցում է, որ զորամասերում զգաց­վում է անձնակազմի էա­կան պա­կաս, որն իր հեր­թին ստեղ­ծում է լրա­ցու­ցիչ խո­չըն­դոտ­ներ կազ­մա­կեր­պե­լու մար­տա­կան հեր­թա­պա­հութ­յու­նը ա­ռաջ­նագ­ծում:
Ն­մա­նա­տիպ փաս­տե­րի վե­րա­բեր­յալ համացանցում կան բազմաթիվ գրառումներ, որտեղ զինծառայողները հարցով դիմում են իշխող «Ե­նի Ազերբայջան» կու­սակ­ցութ­յան ան­դամ­նե­րին ասելով. «­Սա՞ է ծա­ռա­յութ­յու­նը՝ ձեր ամեն օր նկա­րագ­րած գեր­զար­գա­ցած բա­նա­կում: Սա՞ է բա­նա­կի բարձր մարտական ո­գին: Կ­յան­քը փրկե­լու հա­մար զին­վոր­ներն օ­րերն են հաշ­վում»: «­Սա՞ է ադր­բե­ջան­ցի­նե­րի տղա­մարդ­կութ­յան դպրո­ցը»: Ըստ Ադրբեջանական ընդդիմադիր հասարակական կազմակերպությունների հնչեցրած հայտարարությունների՝ բանակում դասալիքներ չկան, այդ մարդիկ լքում են զորամասերը իրենց կյանքը պահպանելու համար։ Ուղարկելով նորակոչիկին բանակ, հարազատները հաճախ նրան հետ են ստանում հիվանդ կամ մահացած:
Human Rights Watch-ի («Մարդու իրավունքների պաշտպանություն» մշտադիտարկման հետազոտման և փաստաթղթավորման ոչ կառավարական կազմակերպություն: Գրասենյակը գտնվում է ԱՄՆ-ում) 2005 թվականի տվյալներով՝ 1994 թվականի հրադադարից հետո, ավելի քան 5000 ադրբեջանցի զինվորներ մահացել են ծեծի, ինֆեկցիոն հիվանդությունների և թերսնման հետևանքով: Նորակոչիկներն ապրում են վատ կենցաղային պայմաններում: Ելնելով Ադրբեջանի տարածքի կլիմայական առանձնահատկություններից, գրանցվում եմ մահացության դեպքեր՝ ամռանը արևային հարվածից և ձմռանը ցրտահարությունից:
Անգամ հեղինակավոր BBC-ի կայքն է բարձրաձայնել ադրբեջանական բանակում տիրող ամենաթողության մասին, մեջբերելով Հայաստանի օգտին լրտեսության մասին 2017 թվականի հայտնի Թերթերի գործը, համաձայն որի կտտանքների են ենթարկվել տասնյակ ադրբեջանցի զինվորականներ, 25 զինվորականի մեղադրանք է առաջադրվել հայրենիքի դավաճանության մեջ և խոշտանգումների հետևանքով արձանագրվել է 9 զոհ:
Բա­նա­կում առ­կա խնդիր­նե­րի վե­րաց­մա­նը չեն օգ­նում նույ­նիսկ բա­նա­կի համար Ադր­բե­ջա­նի բյու­ջեից հատ­կաց­ված ահ­ռե­լի գու­մար­նե­րը, ո­րոնք ոչ միայն չեն ծախս­վում կար­գու­կա­նո­նի ամ­րապնդ­ման ուղ­ղութ­յամբ, այլև տար­բեր ճա­նա­պարհ­նե­րով յու­րաց­վում և ­փո­շիաց­վում են:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախկին վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Թուրքիայում ուժեղ երկրաշարժի տեսանյութը հայտնվել է համացանցում

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Փաշինյանն Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված կոչով հանդես եկավ

«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում գրանցված է արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 86 զույգ. նախարար

Search