Վանք գյուղի հարակից տարածքում՝ Խաչեն գետի մոտ, փորվել է արտեզյան նոր ջրհոր 102մ խորությամբ:
Վանք գյուղը կապահովվի շուրջօրյա ջրով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Վանքի համայնքի ղեկավար Անդրեյ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ ջրհորի ջուրը պիտանի է խմելու համար: Ներկայումս պետական բյուջեի միջոցներով տարածքում ընթանում են շինարարական աշխատանքներ, որոնք կավարտվեն մի քանի օրից:
«Աշխատանքների ավարտին նոր ջրհորը կգործարկվի, և համայնքն ամբողջությամբ կապահովվի խմելու ջրով: Ջրամատակարարման արդիականացված ցանց Վանքում կա, սակայն գյուղն ապահովված չէ ոռոգման ջրով:
Ներկայումս բնակիչներին ջուրը տրամադրվում է օրական մեկ ժամով, իսկ նոր ջրհորի գործարկման արդյունքում գյուղը կունենա շուրջօրյա ջրամատակարարում»,- նշել է Ա. Սարգսյանը: