Artsakhpress

Միջազգային

Անհայտ անձը գողացել է Facebook-ի 29 հազար աշխատակիցների տվյալներ պարունակող կոշտ սկավառակը

Facebook ընկերության տասնյակ հազարավոր աշխատակիցների անձնական բանկային տվյալները հայտնվել են սպառնալիքի տակ, երբ անհայտ անձը գողացել է մի քանի կորպորատիվ կոշտ սկավառակներ ընկերության աշխատակիցներից մեկի ավտոմեքենայից:

Անհայտ անձը գողացել է Facebook-ի 29 հազար աշխատակիցների տվյալներ պարունակող կոշտ սկավառակը

Անհայտ անձը գողացել է Facebook-ի 29 հազար աշխատակիցների տվյալներ պարունակող կոշտ սկավառակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Գողացված կոշտ սկավառակներում անձնական բնույթի տեղեկատվություն կա՝ աշխատակիցների անունները, բանկային հաշվեհամարները եւ սոցիալական ապահովագրության համարների վերջին չորս թվերը, տեղեկացնում է պարբերականը՝ հղում կատարելով ընկերության տեղեկատվությանը, հաղորդում է news.am-ը:
Սկավառակների վրա եղել է նաեւ տեղեկություն դրամական պարգեւատրումների մասին, ներառյալ աշխատավարձերն ու պարգեւավճարները։
Ընդհանուր առմամբ, կրիչների վրա եղել է Facebook-ի 29 հազար աշխատակցի մասին տեղեկատվություն, որոնք աշխատել են ընկերությունում 2018 թվականին։
Միեւնույն ժամանակ, ընկերության մամուլի ծառայությունում տեղեկացրել են, որ սկավառակների վրա չի եղել Facebookի օգտատերերի մասին տեղեկատվություն։
Ներկայում իրավապահ մարմինները հետաքննում են կոշտ սկավառակների գողության փաստը։ Աշխատակիցը, որի մեքենայից գողացել են կրիչները, ենթարկվել է կարգապահական տույժի։
Ինչպես տեղեկացնում է պարբերականը, հանցագործությունը կատարվել է նոյեմբերի 17-ին։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -12-:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել. նրանց վիճակը բավարար է

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Search