Artsakhpress

Միջազգային

Գերմանիայում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունից առնվազն 25 մարդ է տուժել

Առնվազն 25 մարդ է տուժել Գերմանիայի Սաքսոնիայի դաշնային երկրամասի Բլանկենբուրգ քաղաքի բազմաբնակարան շենքում տեղի ունեցած պայթյունից:

Գերմանիայում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունից առնվազն 25 մարդ է տուժել

Գերմանիայում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունից առնվազն 25 մարդ է տուժել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Aysor.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է RND մեդիախումբը:
 
«Չի կարելի բացառել, որ տուժածների թիվը կավելանա», - նշել են տեղի ոստիկանությունում: Թե ինչն է հանգեցրել պայթյունի առայժմ չի հաղորդվում: Իրավապահները միջադեպի պատճառները պարզելու օպերատիվ շտաբ են ստեղծել: Շենքից մարդկանց տարհանում են:
 
Արտակարգ պատահարը գրանցվել է ժամը  09:00-ի սահմաններում (Երևանի ժամանակով 12:00-ի): Շենքի հարևանությամբ գտնվում են դպրոց ու մանկապարտեզ, որտեղից շտապ կարգով շուրջ հարյուր երեխա է տարհանվել: Այժմ տեղում աշխատում է 160 փրկարար: 
 
Բլանկենբուրգի բնակչությունը կազմում է մոտ 20 հազար մարդ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -54-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել. նրանց վիճակը բավարար է

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Search