Artsakhpress

Միջազգային

Իսպանիայում հրդեհ Է բռնկել լուծիչների վերամշակման գործարանում

Կատալոնիայի Բարսելոնայի նահանգում խոշոր հրդեհ Է բռնկել լուծիչների եւ արդյունաբերական թափոնների վերամշակման գործարանում. հրդեհի մարմանը գործի են դրվել 28 հրշեջ խմբեր:

Իսպանիայում հրդեհ Է բռնկել լուծիչների վերամշակման գործարանում

Իսպանիայում հրդեհ Է բռնկել լուծիչների վերամշակման գործարանում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործարանը գտնվում Է Մոնտոռնես-դել-Վալիես եւ Մոնմելո մունիցիպալիտետների միջեւ: Քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հաղորդագրություն Է հրապարակել Twitter-ում, որում հրդեհի վայրի հարեւանությամբ բնակվողներին ու աշխատողներին խնդրել Է ամուր փակել դռներն ու լուսամուտները: Կատալոնիայի իշխանությունները բնակչությանը հանձնարարել են խուսափել հրդեհի շրջանից: Տեսագրության մեջ, որը հրապարակվել Է հրշեջ ծառայության Էջում, երեւում են ծխի թանձր սեւ սյուները, որոնք տեսանելի են մի քանի կիլոմետր հեռավորությունից, սաստիկ կրակը մեծ տարածք Է ճարակել:

Mundo թերթի տվյալներով՝ Մոնմելո մունիցիպալիտետի իշխանությունները հայտնել են, որ բնակչության համար «քիմիական կամ թունավորման» սպառնալիք չկա: Միեւնույն ժամանակ տարհանում Է իրականացվել հրդեհի վայրի մոտ գտնվող ընկերությունների գրասենյակներից: Տուժածների վերաբերյալ տվյալներ չեն ստացվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -33-: 


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Աջակցության ծրագրի երկրորդ փուլը Արցախում դեռևս չի մեկնարկել. պարզաբանում

Արցախում ավտովթարի հետևանքով մահացել է Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի բնակիչ

Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ տրամադրվող աջակցության ծրագրին դիմելու ժամկետը երկարաձգվել

Նախագահ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր ԱՀ կառավարության կառուցվածքում փոփոխություն կատարելու մասին

Արցախի ՊԲ–ն ևս 72 զոհված զինծառայողի անուն է հրապարակել

Խորհրդարանը հավանություն է տվել նոր նախարարության ստեղծման օրինագծին

Արցախում գրանցված և գործունեություն ծավալող ոչ պետական ընկերությունների համար սահմանվել է պետական աջակցություն

Search