Պենտագոնը հայտարարել Է Սաուդյան Արաբիայից բոլոր զինծառայողների օպերատիվ ուսուցումն անորոշ ժամանակով դադարեցնելու մասին, որոնք պատրաստություն են անցնում ԱՄՆ-ում, սույն որոշումն ընդունվել Է Ֆլորիդայում ռազմածովային ուժերի հենակայանում տեղի ունեցած հրաձգությունից հետո:
Պենտագոնը դադարեցրել Է Սաուդյան Արաբիայից բոլոր զինծառայողների ուսուցումը. NYT
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին հայտնել Է New York Times թերթը:
Ավելի վաղ «Ասոշիեյտեդ Պրես» գործակալությունը հաղորդել Էր Սաուդյան Արաբիայից ավելի քան 300 ուսանողների համար թռիչքային պատրաստության պարապմունքները ժամանակավորապես դադարեցնելու՝ իշխանությունների որոշման մասին, որոնք ռազմական ավիացիա են ուսումնասիրում:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ղեկավարի տեղակալ Դեւիդ Նորքվիսթը ճեպազրույցի ընթացքում հայտարարել Է, որ սահմանափակումները կվերաբերեն 852 սաուդացի ուսանողների, որոնք ռազմական պատրաստությամբ են զբաղվում ԱՄՆ-ում:
Դեկտեմբերի 6-ին Ֆլորիդայի ռազմակայանում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով զոհվել Է չորս մարդ, ներառյալ կրակողը, եւ ութ մարդ վիրավորվել Է: Հարձակվողը եղել Է Սաուդյան Արաբիայի զինծառայող Մուհամեդ Սայիդ ալ Շամրանին, որն ուսուցում Էր անցնում ռազմակայանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -19-: