ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում «շատ լավ» Է համարել Ռուսաստանի արտգործնախարարության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ իր հանդիպումը եւ հայտարարել Է, որ մոտ ապագայում Մոսկվայի հետ երկխոսությունը շարունակելու հույս ունի:
Թրամփը Ռուսաստանի հետ երկխոսության մոտալուտ շարունակման հույս Է հայտնել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հենց նոր շատ լավ հանդիպում անցկացրեցի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների հետ»,- գրել Է Թրամփը: Նա նշել Է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են շատ հարցեր, «ներառյալ առեւտուրը, Իրանը, Հյուսիսային Կորեան, ՄՓՀՀՎ-ի (Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման) պայմանագիրը, միջուկային սպառազինությունների նկատմամբ վերահսկողությունը եւ ընտրություններին միջամտությունը»: «Անհամբերությամբ սպասում եմ մոտ ապագայում մեր երկխոսության շարունակմանը»,- հավելել Է ԱՄՆ-ի նախագահը: Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել Է, որ Թրամփը Լավրովի հետ հանդիպմանը Ռուսաստանին նախազգուշացրել Է 2020 թվականին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններին միջամտելուց: Թրամփի եւ Լավրովի բանակցությունները, որոնք տեղի են ունեցել դեկտեմբերի 10-ին Վաշինգտոնում, տեւել են 45 – 50 րոպե, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -17-: