Artsakhpress

Միջազգային

Պաշտպանության ոլորտում կոռուպցիոն դեպքերի առումով շատ բան է փոխվել

 ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը չի բացառում պաշտպանության ոլորտում կոռուպցիոն դեպքերի դրսևորումները, սակայն վստահ է, որ համակարգում շատ բան է փոխվել:

Պաշտպանության ոլորտում կոռուպցիոն դեպքերի առումով շատ բան է փոխվել

Պաշտպանության ոլորտում կոռուպցիոն դեպքերի առումով շատ բան է փոխվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Բալայանը «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության կողմից անցկացվող «Կոռուպցիայի դեմ պայքարը հանուն կայուն զարգացման նպատակների» փորձագիտական համաժողովից հետո:
«Այսօր զինվորական ծառայության գրավչության բարձրացումը նպաստում է այդ փոփոխություններին: Այսինքն՝ նոր սննդակարգի, հագուստի նոր որակի և այլ գործոնների արդյունքում կոռուպցիոն ռիսկերը պակասում են, և եթե նախկինում ժամանակին արվեր այդ ամենը, ապա ոլորտում կոռուպցիոն պատկերն այլ կլիներ, և բարեփոխումներն ավելի արագ կիրականացվեին»,- նշեց ՀՀ ՊՆ փոխնախարարը:
Նա ընդգծեց, որ պաշտպանության ոլորտում կոռուպցիոն դեպքերի հիմնական մարտահրավերը եղել է գնումների ոլորտը և վստահեցրեց, որ այսօր բողոքարկումների առումով շատ լավ իրավիճակ է համակարգում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -29-:

     

Քաղաքական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Նախագահի խորհրդականը` զինծառայողների՝ հեռախոս ունենալու և օգտագործելու կարգի մասին

Search