Artsakhpress

Միջազգային

Սամոայում կարմրուկից մահացածների թիվը հասել Է 70-ի

Սամոայում կարմրուկի համաճարակի հետեւանքով մահացածների թիվը հասել Է 70-ի:

Սամոայում կարմրուկից մահացածների թիվը հասել Է 70-ի

Սամոայում կարմրուկից մահացածների թիվը հասել Է 70-ի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Բռնկման պահից (2019 թվականի հոկտեմբերի կեսից) գրանցվել Է կարմրուկով հիվանդանալու 4 հազաց 693 դեպք, որոնցից 112-ը՝ վերջին 24 ժամվա ընթացքում: Այսօրվա դրությամբ 70 մարդ Է մահացել այդ հիվանդությունից»,- նշվում Է կառավարության հաղորդագրության մեջ: Առողջապահության նախարարության տվյալներով՝ 70 մահացածներից 61-ը մինչեւ չորս տարեկան երեխաներ են:
Նաեւ հաղորդվում Է, որ ներկայում հոսպիտալացված Է շուրջ 160 մարդ, այդ թվում՝ 16 ծանր հիվանդ երեխաներ, որոնք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Նախօրյակին Սամոայի կառավարությունը հայտարարել Է, որ կարմրուկի դեմ բնակչության իմունիզացիայի երկօրյա արշավի ընթացքում, որն անցկացվել Է դեկտեմբերի 5-ին եւ 6-ին, հաջողվել Է պատվաստումներ անել երկրի բնակչության մոավորապես 40 տոկոսին եւ պատվաստումների ընդհանուր ցուցանիշը հասցնել 90 տոկոսի: Ինչպես արդեն տեղեկացվել Է, երկրում հայտարարվել Է կարանտին եւ արտակարգ դրություն, փակ են դպրոցները եւ մանկական նախադպրոցական հաստատությունները: Բուժանձնակազմ եւ կարմրուկի դեմ պատվաստանյութեր են տրամադրվել Ավստրալիայից, Նոր Զելանդիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Չինաստանից, Նորվեգիայից, Ճապոնիայից, ԱՄՆ-ից եւ Ֆրանսիական Պոլինեզիայից: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) անհանգստացած Է աշխարհում կարմրուկով հիվանդացության աճից: Ինչպես նշվում Է ԱՀԿ-ի՝ դեկտեմբերի 5-ին Ժնեւում հրապարակված զեկույցում, 2018 թվականին կարմրուկից մահացել Է ավելի քան 140 հազար մարդ, ինչը գրեթե 20 հազարով ավելի Է, քան մեկ տարի առաջ:
2018 թվականին ԱՀԿ-ն իր անդամ երկրներից ստացել Է տեղեկություններ, որոնց համաձայն, տարվա ընթացքում գրանցվել Է կարմրուկի 353 հազար 236 դեպք, մինչդեռ կազմակերպությունում վստահ են, որ այդ հիվանդության տարածման իրական մասշտաբները բազմակի գերազանցում են պաշտոնական վիճակագրությունը: ԱՀԿ-ի գնահատումների համաձայն, անցյալ տարի աշխարհում կարմրուկով հիվանդացել Է մոտավորապես 9 մլն 769 հազար 400 մարդ, իսկ մահացել Է 142,3 հազարը: 2000 թվականի համեմատությամբ հիվանդացածների թիվը նվազել Է ավելի քան երեք անգամ, իսկ մահացածներինը՝ գրեթե չորս անգամ, սակայն 2017 թվականի համեմատությամբ հիվանդացածների թիվն աճել Է գրեթե 2 միլիոնով, իսկ մահացածներինը՝ գրեթե 20 հազարով: Ըստ փորձագետների գնահատումների՝ անցյալ տարի մահացու ելքով ամենից շատ դեպքերը գրանցվել են Աֆրիկայում՝ 52,6 հազար, Արեւելյան Միջերկրականում մահացել Է 49 հազար մարդ, Հարավարեւելյան Ասիայում՝ 39,1 հազար, Խաղաղ օվկիանոսի Արեւմտյան մասում՝ 1,3 հազար, Եվրոպայում՝ 0,2 հազար մարդ: Հիվանդացածների ամենամեծ թիվը գրանցվել Է Հարավարեւելյան Ասիայում՝ 3 մլն 803 հազար 800: Աշխարհում կարմրուկից մահացածների մեծամասնությունը կազմում են մինչեւ հինգ տարեկան երեխաները: Ինչպես ընդգծում Է ԱՀԿ-ն, «նորածինները եւ փոքր երեխաները ենթարկվում են կարմրուկով վարակվելու ամենալուրջ ռիսկին՝ հնարավոր բարդություններով, ներառյալ թոքաբորբը եւ գանգուղեղի բորբոքումը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -15-:

     

Քաղաքական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Նախագահի խորհրդականը` զինծառայողների՝ հեռախոս ունենալու և օգտագործելու կարգի մասին

Search