Artsakhpress

Միջազգային

Climate emergency. Օքսֆորդի բառարանն ընտրել է տարվա արտահայտությունը

Օքսֆորդի անգլերենի բառարանը բացահայտել է 2019 թվականի գլխավոր արտահայտությունը․ 2019-ի գլխավոր արտահայտությունը climate emergency-ն է, ինչն անգլերենից թարգմանաբար նշանակում է կլիմայական արտակարգ դրություն։

Climate emergency. Օքսֆորդի բառարանն ընտրել է տարվա արտահայտությունը

Climate emergency. Օքսֆորդի բառարանն ընտրել է տարվա արտահայտությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ, գրում է The New York Times-ը։
Նշվում է, որ տարվա բառը կամ արտահայտությունը բացահայտվում է բառի կամ արտահայտության հաճախակի գործածելիությունը ցույց տալու և անցնող տարվա «տրամադրությունը» կամ դրանում առկա անհանգստություններն արտահայտելու նպատակով։
«Երբ ուսումնասիրում էինք փաստերը, պարզ դարձավ, որ ամենահաճախ օգտագործվող բառային միավորները կապված են կլիմայի հետ։ Սա արտահայտում է 2019 թվականին անգլախոս հասարակության գլխավոր անհանգստությունը»,- նշել է Օքսֆորդի բառարանի խմբագիր Քեթրին Քոնոր Մարտինը։
«Կարճ ցանկում» են հայտնվել նաև climate action (պայքար կլիմայական փոփոխությունների դեմ), climate denial (կլիմայական խնդիրների ժխտում), eco-anxiety (էկո անհանգստություն), extinction (անհետացում) և flight shame (ամոթ թռիչքից) արտահայտությունները։
Հիշեցնենք, որ 2018 թվականին գլխավոր բառ է ճանաչվել toxic՝ թունավոր բառը, 2017-ին՝ youthquake-ը՝ երիտշարժումը։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -23-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Լուսանկարներ. ՀՀ ԶՈւ-երը խոցել են հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական «ՈՒԱԶ»-ը. Banakinfo

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Հանրապետությունում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թ. օգոստոսի 12-ը

ԱՀ Ճանապարհային ոստիկանությունը անցնում է ուժեղացված ռեժիմի

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Search