Artsakhpress

Միջազգային

Նեթանյահուն Գանցին առաջարկել է վերսկսել բանակցությունները միասնության կառավարության ստեղծման շուրջ

Իսրայելի վարչապետ, «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Բենիամին Նեթանյահուն առաջարկել է «Կախոլ-Լավան» կենտրոնամետ դաշինքի ղեկավար Բենի Գանցին վերսկսել կոալիցիա ստեղծելու մասին բանակցությունները սեպտեմբերի 17-ի ընտրությունների արդյունքների հիման վրա։

Նեթանյահուն Գանցին առաջարկել է վերսկսել բանակցությունները միասնության կառավարության ստեղծման շուրջ

Նեթանյահուն Գանցին առաջարկել է վերսկսել բանակցությունները միասնության կառավարության ստեղծման շուրջ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ավելի վաղ կենտրոնամետների ղեկավարը երկրի նախագահ Ռեուվեն Ռիվլինին էր վերադարձրել կառավարության ձեւավորման մանդատը, քանի որ խնդիրը չէր կարողացել լուծել իրեն օրենքով հատկացված 28 օրվա ընթացքում, փոխանցում է news.am-ը:

«Ես պատրաստ եմ վերադառնալ բանակցություններին՝ միասնության կառավարություն ստեղծելու նպատակով։ Իսրայելին հարկավոր է միասնության կառավարություն՝ պետության անվտանգությունն ապահովելու համար՝ ի կատարումն ժողովրդի կամքի»,- վարչապետի՝ Գանցին ուղղված բառերը մեջբերում է The Times of Israel թերթը։

Սեպտեմբերի 17-ի ընտրություններից հետո առաջինը կառավարություն ստեղծել փորձեց Նեթանյահուն, բայց դա նրան չհաջողվեց, ինչից հետո վերադարձրեց մանդատը Ռիվլինին իր 28-օրյա ժամկետի ավարտից 2 օր առաջ։ Այժմ, Գանցի անհաջողությունից հետո, նոյեմբերի 21-ից սկսվում է օրենքով նախատեսված 21-օրյա շրջանը, որի ընթացքում Քնեսեթի (խորհրդարանի) 120 պատգամավորից յուրաքանչյուրը կարող է փորձել հավաքել 61 խորհրդարանականի ստորագրություն, որպեսզի հենց նրան նախագահը հանձնարարի կոալիցիա կազմավորել։ Իսրայելի Kan պետական ռադիոն նշում է, որ պատմության մեջ առաջին անգամ է ազգային քաղաքական համակարգը հայտնվել նման վիճակում։

Եթե հավակնորդը, որը կարող է լինել ցանկացած խորհրդարանական, ներառյալ Նեթանյահուն եւ Գանցը, կարողանա հավաքել անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններ երեք շաբաթվա ընթացքում, նրան կտրամադրվի 14 օր՝ վերջին անգամ փորձելու ստեղծել կառավարություն սեպտեմբերի 17-ի ընտրությունների արդյունքների հիման վրա։ Եթե այդ փորձը հաջողությամբ չպսակվի կամ ոչ ոք չհավաքի բավականաչափ ստորագրություններ, Քնեսեթը ինքնաբերաբար կցրվի, իսկ Իսրայելում 90 օր հետո առաջին երեքշաբթի օրը (մոտավորապես մարտի 10-ին) տեղի կունենան երկրորդ կրկնակի ընտրությունները. ընտրատեղամասերը կբացվեն 12 ամսվա մեջ երրորդ անգամ։ 

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -18-:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մոսկվայում հողին հանձնեցին լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանին. տեսանյութ

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Դեկտեմբերի 23-ից Արցախի դպրոցներում սկսվելու է ձմեռային արձակուրդը. երկարաձգման մասին որևէ հրաման չկա

Nordic Monitor–ի «ՀՀ դեմ Թուրքիայի օդային հարձակման» մասին հոդվածի հետքերով

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Search