Թուրքիան ներկայում չի քննարկում C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման վերաբերյալ Ռուսաստանի հետ նոր համաձայնագրի կնքման հարցը:
Թուրքիայում չեն քննարկում C-400-ի շուրջ նոր համաձայնագրի կնքման հարցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին հայտարարել Է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալընը:
«Ինչպես գիտեք՝ մեր համաձայնագիրն ստորագրվել Է 2017 թվականի ապրիլին, C-400-ի մատակարարման գործընթացն այդ համաձայնագրի շրջանակում շարունակվում Է: Ներկայում նոր համաձայնագրի կնքման մասին խոսք չկա: Առաջիկայում կշարունակվի մարտկոցների մատակարարման, անձնակազմի ուսուցման, համակարգերի ծավալման, տեղակայման վայրերի ընտրության, ծրագրային ապահովման կարգաբերման գործընթացը: Դա, իհարկե, տեւական գործընթաց Է տեխնիկական տեսանկյունից»,- նոյեմբերի 20-ին նրա խոսքը մեջբերել Է Էրդողանի վարչակազմի կայքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -19-: