Artsakhpress

Միջազգային

Թուրքիան Ադրբեջան է արտաքսել «Իսլամական պետության» 29 անդամների

Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը, վկայակոչելով թուրքական «Hurriyet» թերթին, հաղորդում է, որ Թուրքիան Ադրբեջան է արտաքսել ահաբեկչական «Իսլամական պետության» 29 անդամների:

Թուրքիան Ադրբեջան է արտաքսել «Իսլամական պետության» 29 անդամների

Թուրքիան Ադրբեջան է արտաքսել «Իսլամական պետության» 29 անդամների
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Անկարան ավելի վաղ հայտարարել էր, որ այլևս Թուրքիայի մեկուսարաններում չի պահելու «Իսլամական պետության» խմբավորումների ձերբակալված զինյալներին ու սկսել է նրանց արտաքսել Եվրոպա, Ռուսաստան ու այլ երկրներ, գրում է Azatutyun.am լրատվական կայքը:
Ադրբեջանի պաշտոնյաներն ավելի վաղ ասել էին, որ Սիրիայի ու Իրաքի տարածքում հարյուրավոր ադրբեջանցիներ կռվել են «Իսլամական պետության» շարքերում, որոնց մեծ մասը սպանվել է: Ադրբեջանցի զինյալների ընտանիքների մի մասը մնացել է այնտեղ, մի մասը՝ վերադարձել Ադրբեջան:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -53-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search