Artsakhpress

Միջազգային

Եվրոպացի դիտորդները քննադատում են Բելառուսի ընտրությունները

Կիրակի օրը Բելառուսում անցկացված խորհրդարանական ընտրությունները չէին համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին:

Եվրոպացի դիտորդները քննադատում են Բելառուսի ընտրությունները

Եվրոպացի դիտորդները քննադատում են Բելառուսի ընտրությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Այսօր Մինսկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Մարգարետա Սեդերֆելտը, գրում է Azatutyun.am լրատվական կայքը:
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը ղեկավարող լորդ Բլենկատրը հայտարարել է, որ պաշտոնական Մինսկը, նման ընտրություններ անցկացնելով, զրկում է իր քաղաքացիներին ընտրելու իրավունքից:
«Ես հիասթափված եմ, որ Բելառուսի Հանրապետությունը չի կատարում այն խորհուրդները, որ հնչեցվել են 2016 թվականի ընտրություններից հետո: Դա զրկում է երկրի քաղաքացիներին ժողովրդավարական գործընթացներին մասնակցելու հնարավորությունից», - նշել է ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավարը:
Հիշեցնենք՝ Բելառուսի խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուներից և ոչ մեկը չի կարողացել պատգամավորական մանդատ ստանալ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -54-:

         

    Քաղաքական

    Տնտեսական

    Հասարակական

    Ռազմական

    Search