ԱՄՆ-ը պաշտպանում Է Իրանի ժողովրդի խաղաղ ցույցերը եւ դատապարտում Է ուժի կիրառումը ցուցարարների դեմ:
ԱՄՆ-ը դատապարտել Է Իրանում ուժի կիրառումը ցուցարարների դեմ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին ասված Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմի՝ նոյեմբերի 17-ին տարածված հայտարարության մեջ:
Իրանում բողոքի գործողություններ են տեղի ունենում բենզինի գների բարձրացման պատճառով: Հաղորդվել Է, որ ակցիաներից մեկի ընթացքում մարդ Է զոհվել:
«Միացյալ Նահանգները պաշտպանում Է իրանական ժողովրդի խաղաղ բողոքները ռեժիմի դեմ: Մենք դատապարտում ենք ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը եւ հաղորդակցության խիստ սահմանափակումները»,- նշվում Է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Աբաս Մուսավին նշել Է, որ Իրանում բողոքների վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունը միջամտություն Է համարում երկրի գործերին: Մինչ այդ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը հայտարարել Է, որ Վաշինգտոնը դատապարտում Է Թեհրանի կողմից երկրում Ինտերնետն անջատելու փորձերը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի աջակցությունն Է հայտնել «Իրանի բազմաչարչար ժողովրդին», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -19-: