Եգիպտոսի Գերագույն դատարանը կիրակի մահապատժի է դատապարտել լիբիացի Աբդել Ռահիմ ալ-Միսմարիին, որը հանդիսանում է 2017-ին Կահիրեում ուժայինների դեմ իրականցված հարձակման գործով գլխավոր մեղադրյալը:
Եգիպտոսում մահապատժի են դատապարտել Լիբիայի քաղաքացուն՝ 16 ոստիկանների սպանության գործով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ, գրում է հայտնում է ТАСС գործակալությունը, դատարանը հաստատել է վերջնական դատավճիռը, որն առաջին անգամ հրապարկվել էր հոկտեմբերին: Երկու տարի առաջ եգիպտական մայրաքաղաքի հարավ արևմտյան շրջանում տեղի ունեցած հարձակման հետևանքով 16 ոստիկան էր զոհվել:
Իրավապահների դեմ իրականացված դավադրության մասին գործով, ընդհանուր առմամբ, 50 մեղադրյալ էր անցնում: Նրանցից 30-ին կիրակի արադարացրել են, մյուսները տարբեր ժամկետներով ազատազրկման են դատապարտվել:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -27-: