Ուկրաինայում տեղի ունեցած իշխանափոխությունը թույլ տվեց իրական առաջընթացի հասնել խաղաղության հաստատման գործում, սակայն ճգնաժամի վերջնական կարգավորումը դեռեւս հեռու Է:
ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարն իրական առաջընթաց Է նշել Ուկրաինայում խաղաղության հաստատման գործում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս կարծիքը Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը հայտնել Է «Մոնդ» թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է նոյեմբերի 15-ին:
Դրա հետ մեկտեղ Գրեմինգերը կոչ Է արել՝ չգերագնահատել ձեռք բերված առաջընթացը եւ ընդգծել Է, որ դա միայն կարգավորման փուլերից մեկն Է: «Երեք փորձնական գոտիներից անմիջապես հետո պետք Է ապառազմականացնել 450 կիլոմետր երկարությամբ շփման ամբողջ գիծը: Եվ մնում են չպարզված պահեր՝ հարկավոր Է համաձայնեցնել, թե ինչ Է իրենից ներկայացնելու Դոնբասի «հատուկ կարգավիճակը»,-նշել Է նա: Գրեմինգերի խոսքով՝ հարկավոր Է ճշտել ապակենտրոնացման աստիճանի հարցը, ինչպես նաեւ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների տարածքում ընտրությունների անցկացման պայմանները:
«Դրա համար անհրաժեշտ Է ուղղակի քաղաքական կառավարում, ինչը հնարավոր Է այսպես կոչված նորմանդական ձեւաչափով գագաթնաժողովի ընթացքում, որը միավորում Է Ռուսաստանը, Ուկրաինան, Ֆրանսիան եւ Գերմանիան,-հայտարարել Է Գրեմինգերը:-Մենք հուսով ենք, որ գագաթնաժողովը կկայանա առաջիկա երեք-չորս շաբաթվա ընթացքում»:
ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը նաեւ հայտարարել Է, որ կազմակերպությունը չունի կողմերի վրա ճնշման լծակներ, սակայն կարող Է հարթակ տրամադրել բանակցությունների համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: