Artsakhpress

Միջազգային

Վենետիկում արտակարգ դրության ռեժիմ Է սահմանվել հեղեղման պատճառով

Իտալիայի կառավարությունը նոյեմբերի 14-ին արտակարգ դրության ռեժիմ Է սահմանել Վենետիկում սաստիկ հեղեղման պատճառով:

Վենետիկում արտակարգ դրության ռեժիմ Է սահմանվել հեղեղման պատճառով

Վենետիկում արտակարգ դրության ռեժիմ Է սահմանվել հեղեղման պատճառով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Նախարարների խորհրդի նիստում որոշում Է ընդունվել Վենետիկում արտակարգ դրություն սահմանելու մասին: Քաղաքի եւ նրա բնակիչների կարիքների համար տրամադրվել Է 20 միլիոն եվրո»,- Թվիթերի իր Էջում գրել Է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն:

«Վենետիկը պատուհասած աղետը դարձել Է սրտին հարված մեր երկրի համար»,- ավելի վաղ գրել Է նա Թվիթերում: Նա ընդգծել Է, որ իշխանություններն առայժմ չեն կարողանում գնահատել քաղաքին հասցված վնասը: Նոյեմբերի 12-ին Վենետիկում ջրի մակարդակը 187 սանտիմետրով վեր Է բարձրացել նորմայից: Դիտարկումների պատմության ընթացքում Վենետիկում ջուրն ավելի շատ բարձրացել Է սոսկ 1966 թվականին: Այն ժամանակ դրա մակարդակը հասել Էր 194 սանտիմետրի նշագծին:
Նոյեմբերի 13-ին քաղաքում ջրի ամենաբարձր մակարդակը գերազանցել Է 140 սանտիմետրը: Հեղեղման ընթացքում ջրի տակ Է անցել Վենետիկի Սան Մարկոյի հրապարակը՝ քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -16-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Զինծառայող է մահացել

Search