Artsakhpress

Սփյուռք

Ցեղասպանությունը ժխտող Էրդողանը, ցեղասպանության գովքն է անում. Փայլան

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (ԺԴԿ-HDP) ընտված Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է հայերի վերաբերյալ Թուրքիայի նախագահի հայտարարությանը:

Ցեղասպանությունը ժխտող Էրդողանը, ցեղասպանության գովքն է անում. Փայլան

Ցեղասպանությունը ժխտող Էրդողանը, ցեղասպանության գովքն է անում. Փայլան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը:
Էրդողանն ԱՄՆ-ում Հայաստանին անվանել էր «երեկվա պետություն», իսկ հայերին՝ «գաղթականներ»։

Դիմելով Էրդողանին՝ հայ պատգամավորն ասել է. «Հայ ժողովուրդը, այլ ժողովուրդների հետ միասին,  այս հողերում նստակյաց կյանք է վարել հազարավոր տարիներ: Նա քաղաքակրթություն է ստեղծել բոլոր այն քաղաքներում, որտեղ ապրել է: Ասում է՝ (Էրդողանը), «Հայերին տեղահանել են այն ժամանակ, երբ թափառում էին, որպես քոչվոր»։ Ամոթ։ Ցեղասպանությունը ժխտող Էրդողանը, ցեղասպանության գովքն է անում»։
Հիշեցնենք, որ Էրդողանը ԱՄՆ-ում նոյեմբերի 13-ին ԱՄՆ-ի Կրոնական գործերի կենտրոնում ունեցած ելույթի ժամանակ, անդրադառնալով Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը, ասել էր. «Հայաստանը դեռ երեկվա պետություն է, դրանից առաջ էլ նրանք (հայերը) փախստականի պես դեգերում էին տարբեր վայրերում: Թուրքիայում ևս նույն կերպ որպես փախստական էին ապրում, և հարկադիր տեղահանություն եղավ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -61-: 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

«Զինվորի կերպարը շահարկելով փորձում են միավորներ հավաքել». Ղարաբաղ Տելեկոմ

Արցախում ոչխարաբուծության զարգացման համար խոշորածավալ ներդրումների ծրագրի հաջող մեկնարկը տրված է. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search