Artsakhpress

Սփյուռք

Փայլանը արձագանքել է Թուրքիայում քուրդ քաղաքապետի պաշտոնանկությանը

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է Քըզըլթեփեի քաղաքապետի պաշտոնանկությանն ու վերջինիս փոխարեն պետական կառավարչի նշանակմանը:

Փայլանը արձագանքել է Թուրքիայում քուրդ քաղաքապետի պաշտոնանկությանը

Փայլանը արձագանքել է Թուրքիայում քուրդ քաղաքապետի պաշտոնանկությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Փայլանը գրառում է արել Twitter-ում:
«Քըզըլթեփեի ժողովուրդը 6 ամիս առաջ իր կամքն է արտահայտել քվեարկությամբ` 70% ձայն տալով: Այսօր այդ կամքը ոտնահարվել է:
Յուրաքանչյուր ընտրված, ով անտարբեր է իրավունքների այս ոտնահարմանը, երբ հասկանա, որ իր ձեռքով  իր փոսն է փորել, շատ ուշ է լինելու»,-ermenihaber-ի փոխանցմամբ՝ գրել է նա:
Հիշեցնենք, որ Թուրքիայի  հարավարևելյան Մարդին նահանգի Քըզըլթեփի շրջանի քրդամետ ԺԴԿ-ից ընտրված քաղաքապետ Նիլյուֆեր Էլիկ Յըլմազին պաշտոնանկ անելուց հետո` նոյեմբերի 4-ին նրա փոխարեն իշխանությունները պետական կառավարիչ (հոգաբարձու) են նշանակել Հյուսեին Չամին:
Մարդինի հանրապետական գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Քըզըլթեփեի քաղաքապետ Յըլմազի նկատմամբ` «ահաբեկչական կառույցի անդամ լինելու» մեղադրանքով:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -54-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Search