Artsakhpress

Միջազգային

Ֆրանսիան չի կարող շարունակել ձեւացնել, թե ՆԱՏՕ-ում ամեն բան կարգին է. վարչապետ

Ֆրանսիան չի կարող շարունակել ձեւացնել, թե ՆԱՏՕ-ում ամեն բան կարգին է, ասել է երկրի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը:

Ֆրանսիան չի կարող շարունակել ձեւացնել, թե ՆԱՏՕ-ում ամեն բան կարգին է. վարչապետ

Ֆրանսիան չի կարող շարունակել ձեւացնել, թե ՆԱՏՕ-ում ամեն բան կարգին է. վարչապետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նա աջակցել է նախագահ Էմանուել Մակրոնի դիրքորոշմանը, որն ասել էր, թե ՆԱՏՕ-ն «ուղեղի մահ» է տանում, ինչն առաջ էր բերել ղեկավարների, այդ թվում եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Արեւելյան Եվրոպայի բարձրաստիճան պաշտոնյաների բացասական արձագանքը, հայտնում է News.am-ը։
«Հարցնել, թե ինչի համար է այդ դաշինքը, կասկածի տակ դնել արդի աշխարհի մեծ մարտահրավերներին նրա արձագանքելու կարողությունը՝ դա նույնպես ինձ համար տեղին է թվում»,- ասել Ֆիլիպը։ «Դա կտրուկ արտահայտություններով ներկայացնելն ինձ օգտակար է թվում՝ բանակռիվների խթանման համար»։
Մակրոնն ասել էր, որ համաշխարհային տերությունները չպետք է «ծույլ» լինեն գլոբալ ինստիտուտները վերանայելիս։ «Գուցե, ես նեղացրել եմ մի քանի մարդու վերջին օրերին կամ շաբաթներին։ Ես կարծում եմ, որ մեզ ճշմարտություն է պետք. կեղծավորությունն ու երկերեսանիությունը մեր օրերում չեն գործում»,- ասել է նա Փարիզի համաժողովում։
Ֆրանսիայի նախագահի վերջին արտահայտություններն արտացոլում են նրա ձգտումը՝ ավելի անկախ արտաքին քաղաքականություն ունենալ Եվրամիությունում, որն ավելի քիչ կախված կլինի ԱՄՆ-ից կամ ՆԱՏՕ-ից։ Որոշ ժամանակ նա Եվրոպային դրդում էր խորացնել սեփական ռազմական ինտեգրումը։
Նա նաեւ անհանգստություն է հայտնել այն առիթով, որ ՆԱՏՕ անդամ Թուրքիան վերջերս Սիրիայում քուրդ գրոհայինների դեմ ռազմական գործողություն է իրականացրել։ Մակրոնը Բրյուսելում ասել է, որ ՆԱՏՕ-ն թույլ է տվել «լուրջ սխալ» Թուրքիայի վարքի առումով՝ Սիրիայի հետ կապված։
Բայց ՆԱՏՕ հրապարակային քննադատությունը բարձրացրել է նաեւ հարցն այն մասին, թե կարող է արդյոք այն վերջնարդյունքում խափանել դաշինքը։ Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեցկին Financial Times-ին ասել է, որ Մակրոնի գործողությունները «վտանգավոր» են՝ ՆԱՏՕ-ն անվանելով «աշխարհում ամենակարեւոր դաշինքը, երբ խոսքը վերաբերում է ազատության եւ խաղաղության պահպանմանը»։
Պատասխանելով ՆԱՏՕ-ին Ֆրանսիայի ապագա հավատարմության մասին հարցին՝ Ֆիլիպը խոսել է ֆրանսիական զորքերի ներկայության մասին ինչպես կազմակերպության իրավասության շրջանակներում, այնպես էլ դրանից դուրս։ Նա վկայակոչել է «եվրոպական այլ երկրներ», որոնք երբեմն շատ բարձր են խոսում ամերիկյան հովանոցին իրենց կապվածության մասին, բայց իրենց ներկայությունը զգալի չէ, երբ բանը հասնում է ուղղակի միջամտությանը»։
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Փառլին խորհրդարանոմ ասել է, որ «լուրջ կասկածներ կան ԱՄՆ անվտանգության երաշխիքների առումով 5-րդ հոդվածի համաձայն, որը վերաբերում է հավաքական պաշտպանության սկզբունքին։
«Կան լուրջ հարցեր դաշնակիցների անվտանգության մասին, երբ թուրքերը հարձակվում են նրանց վրա, ով կռվում է ԻՊ-ի դեմ, իսկ հետո առաջ է գալիս ԵՄ ֆինանսավորման աղաղակող անբավարարությունը»,- ավելացրել է նա։
Չնշելով կոնկրետ երկրներ՝ Ֆրանսիայի վարչապետն ասել է, որ ՆԱՏՕ շարքերում կան խնդիրներ։ «Գոյություն ունեն բավական հակասական հարաբերություններ ՆԱՏՕ երկրների միջեւ»,- ասել է նա։ «Մենք բոլորս կարող ենք ձեւացնել, թե դաշինքում ամեն բան հիանալի է ստացվում, մենք կարող ենք ջանալ չտեսնել նրա որոշ անդամների անցանկալի հարաբերությունը, մենք բոլորս կարող ենք չտեսնել մի շարք դաշնակիցների անկանխատեսելի հարաբերությունները։ Բայց այդ հարաբերությունը, դժվարությունը, հարցը գյություն ունի»,- ավելացրել է նա։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -41-: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Search