Artsakhpress

Սպորտ

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն. այսօր նրան դիմավորել են Ստեփանակերտում

Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի հուշարձանի մոտ այսօր դիմավորել են Գերմանիայի Շտուդգարդ քաղաքում տեղի ունեցած ավանդական կարատեի աշխարհի առաջնությունում չեմպիոնի տիտղոսը նվաճած արցախցի մարզիկ Միքայել Մխիթարյանին:

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն. այսօր նրան դիմավորել են Ստեփանակերտում

Արցախցի  մարզիկը  դարձել  է   աշխարհի   չեմպիոն. այսօր  նրան   դիմավորել   են  Ստեփանակերտում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Աշխարհի   չեմպիոնի  տիտղոսը  նվաճած    Միքայել  Մխիթարյանին    ԱՀ     ավանդական     կարատեի     ֆեդերացիայի  մարզիկները, ԱՀ  կրթության, գիտության  և  սպորտի  նախարարության  ներկայացուցիչները  և  հարազատները  դիմավորել  են   աղ  ու  հացով,  զուռնա  դհոլով    և     մարզիկին    հանձնել   դափնեպսակ:
«Արցախպրես»-ի  թղթակցի    հետ   զրույցում  Միքայել  Մխիթարյանն  ասել է, որ    արդեն    16  տարի  է  ինչ  ինքը  զբաղվում  է   ավանդական  կարատե  մարզաձևով:
«Ես  մասնակցել  եմ   տարբեր    մրցաշարերի: Եվրոպայի    առաջնությունում   արժանացել  եմ  ոսկե    մեդալի, բայց   սա    իմ  առաջին      ու  ամենակարևոր   ձեռքբերումն  է:  Ներկայացրել  եմ  չորս   ցուցադրական   ելույթ:Առաջնությանը   երբ    հայտարարել  են, որ    ես    դարձել  եմ  աշխարհի  չեմպիոն    այդ   պահին    ուրախության   ու   հպարտության  անբացատրելի   զգացողություններ    եմ  ունեցել»,-մասնավորապես   ասել   է Մ. Մխիթարյանը: 
Հայաստանի ֆուդոկան կարատե-դո ֆեդերացիայի նախագահ  Կարեն Ավետիսյանը, ով  նաև   Միքայել  Մխիթարյանի  մարզիչն  է, մեզ  հետ  զրույցում      ասել է, որ ՀՀ-ից  առաջնությանը     մասնակցել  է     10  մարզիկ,   որոնք  արժանացել  են     ոսկե մեդալների:
«Այս  առաջնությանը   մասնակցել  են  աշխարհի  48  երկրների  լավագույն  մարզիկները:
Ուժեղ  մրցապայքար  էր: Մենք   կարողացանք  գրանցել  լավ  արդյունքներ, ինչպես  նաև  ունենալ  աշխարհի   չեմպիոն»,-նշել  է   Կ. Ավետիսյանը:
Նշենք, որ   առաջնությանը  մասնակցելու  համար    Մ.  Մխիթարյանին  աջակցել  է  «Ապագա սերունդներ» հիմնադրամը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -39-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Հարգե՛ք մեր ժողովրդի իրավունքները. Արայիկ Հարությունյանը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Մահացել է Ադրբեջանի բանակի կապիտան

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Search