Artsakhpress

Հասարակական

«Դենտեքս Դենտալ Գրուպ» ատամնաբուժական կլինիկան իրականացնում է բարեգործական նոր ծրագիր

«Դենտեքս Դենտալ Գրուպ» ատամնաբուժական կլինիկան նեյեմբերի 26-ից սկսել է բարեգործական նոր ծրագիր:

«Դենտեքս Դենտալ Գրուպ» ատամնաբուժական կլինիկան իրականացնում է բարեգործական նոր ծրագիր

«Դենտեքս Դենտալ Գրուպ» ատամնաբուժական կլինիկան  իրականացնում  է  բարեգործական նոր ծրագիր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել   է  «Դենտեքս Դենտալ Գրուպ» ատամնաբուժական կլինիկայի  գլխավոր  բժիշկ   Աիդա  Հարությունյանը:
 
Նրա   խոսքով՝   ծրագրի  շրջանակներում, հանրապետության     սահմանամերձ բնակավայրերում ապրող   քաղաքացիներին   հնարավորություն  է   տրվում   օգտվելու   բժշկական անվճար ծառայություններից:
«ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքի «Դենտեքս Դենտալ Գրուպ» կլինիկայի Ստեփանակերտի մասնաճյուղի   հիմնադիր, արմատներով արցախցի Ալբերտ Ալոյանի    մտահղացմամբ  է  իրականացվում   բարեգործական   այս  նոր  ծրագիրը: Ատամնաբուժարանի   բժիշկներն    իրենց   աշխատանքը  սկսել  են   Մարտակերտի  շրջանի  Թալիշ  համայնքից: Բուժսպասարկումն   իրականացվել  է  անհրաժեշտ    պարագաներով    կահավորված  «Դենտեքս»    ստոմոտոլոգիական   շարժական  մեքենայում: Թալիշում   ընդունելության  թիվը  հասել է    180-ի, այդ  թվում՝  իրականացվել է   17 քաղաքացու    ատամների   պրոթեզավորում: Այնուհետև պրոֆիլակտիկ  աշխատանքներ  են  իրականացվել  նաև   Մատաղիսի   դպրոցում, որտեղ  սովորում  է  106  աշակերտ»,-  մանրամասնել է  Ա. Հարությունյանը  և  տեղեկացրել, որ   մինչև   տարվա  վերջ  բարեգործական  այս  ծրագիրը  կշարունակեն նաև  Հադրութի    շրջանի  սահմանամերձ     գյուղերում:
 
Մեր  զրուցակիցը  նշել է  նաև, որ   «Դենտեքս Դենտալ Գրուպ» ատամնաբուժական  կլինիկան    2016  թվականից  սկսած   իրականցնում    է  նաև   «Զինվոր»  բարեգործական   ծրագիրը, որի   շրջանակներում  սահմանապահ   զինծառայողներին   ցուցաբերվում է    անվճար    բուժօգնություն:
 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -27-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Գորիս-Սիսիան ավտոճանապարհահատվածը փակ է. ԱԻՊԾ

Search