Artsakhpress

Միջազգային

Լիբանանում նորից փակվել են բանկերն ու դպրոցները

Լիբանանի բանկերն ոււ դպրոցները նորից փակվել են երեքշաբթի՝ հոզումների նոր ալիքի ֆոնին:

Լիբանանում նորից փակվել են բանկերն ու դպրոցները

Լիբանանում նորից փակվել են բանկերն ու դպրոցները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասինհայտնում է  News.am-ը:
Բանկերի մասնաճյուղերը, որոնք փակ էին հոկտեմբերի գրեթե կեսին, նորից փակվել են անձնակազմի անվտանգության երկյուղներից, որը վախեցած է իրենց փողերի հանդեպ հաճախորդների եւ բողոքողների պահանջներից, որոնք հավաքվել են բանկերի մոտ։
Ցույցերն սկսվել են Լիբանանի կառավարող էլիտայից դժգոհության պատճառով, որը մեղադրվում է կոռուպցիայի մեջ։ Բանկերը փորձել են կանխել կապիտալի արտահոսքը՝ սահմանափակումներ մտցնելով փող հանելու եւ դոլարն արտասահման ուղարկելու հարցերում։
«Մենք ցանկանում ենք հանդիպել Լիբանանի Բանկերի ասոցիացիայի հետ այսօր եւ որոշել, թե ինչպես ենք աշխատելու միասին, որպեսզի լուծենք այս խնդիրը»,- ասել է Բանկային ծառայողների արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Ջորջ ալ Հաջը։
Լիբանանի Կենտրոնական բանկը նախօրեին ասել էր, որ բանկային դեպոզիտներն անվտանգության մեջ են, եւ կա լիբանանյան ֆունտի կայունության պահպանման հնարավորություն։
Դպրոցները նույնպես փակ են ավելի լայն գործադուլի կոչերի հետ կապված։
Լիբանանը խոր ճգնաժամի մեջ է հյատնվել հոկտեմբերի 17-ից, երբ սկսվեց բողոքների ալիքն ընդդեմ կառավարող էլիտայի, որը հանգեցրեց վարչապետ Սաադ ալ Հարիրիի հրաժարականին հոկտեմբերի 29-ին։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -50-: 

     

Մշակույթ

Սպորտ

Սփյուռք

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Հարգե՛ք մեր ժողովրդի իրավունքները. Արայիկ Հարությունյանը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Այսօր Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցն է. Արցախում հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին

WhatsApp-ում նոր գործառույթ է հայտնվել

Մեղադրանք է առաջադրվել Բարսեղ Բեգլարյանին

Search