Artsakhpress

Միջազգային

Աֆղանստանում ոչնչացվել է թալիբների՝ տեղի դատավորներին սպանած հրամանատարը

Աֆղանական ՌՕՈւ-ն ավիահարվածներ է հասցրել գրոհայիններին եւ ոչնչացրել Լոգար նահանգում դատավորներին սպանած՝ «Թալիբան» արմատական շարժման հրամանատարին։

Աֆղանստանում ոչնչացվել է թալիբների՝ տեղի դատավորներին սպանած հրամանատարը

Աֆղանստանում ոչնչացվել է թալիբների՝ տեղի դատավորներին սպանած հրամանատարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով 1TV հեռուստաալիքին։
Հինգշաբթի Tolo News հեռուստաալիքը, հղում կատարելով ոստիկանությանը, տեղեկացրել է, որ Պակտիա նահանգի չորս դատավոր զոհվել է թալիբների հարձակման ժամանակ Աֆղանստանի արեւելյան Լոգար նահանգում։ Հեռուստաալիքի տվյալներով՝ պաշտոնյաները Պակտիայից մեկնում էին Քաբուլ։ Հետդարձի ճանապարհին Մոհամադ Աղա շրջանում նրանց մեքենայի վրա հարձակվել են զինված մարդիկ։ 1TV հեռուստաալիքի տվյալներով, սակայն, դատավորները երեքն են եղել։
Համաձայն Աֆղանստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության, որը ներկայացնում է հեռուստաալիքը, ՌՕՈւ ավիահարվածների հետեւանքով ոչնչացվել է թալիբների հրամանատար Վաիսուդդինը։ Կառավարական ուժերը օդային հարված են հասցրել այն նույն Մոհամադ Աղա գավառում, որտեղ ավելի վաղ զինյալները սպանել էին դատավորներին։ Բացի այդ, ավիահարվածի ժամանակ ոչնչացվել են եւս երեք զինյալներ։
Khaama Press գործակալությունը, նույնպես հղում կատարելով  պաշտպանության նախարարությանը, տեղեկացնում է, որ ՌՕՈւ-ն ոչնչացրել է բոլոր չորսին շաբաթ երեկոյան։ Սպանված Վաիսուդդինին իշխանություններն անվանում են «խմբավորման առանցքային հրամանատարներից մեկը»։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Հզոր երկրաշարժ` Իրանում. այն զգացվել է Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերում եւ Երեւանում

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Հայաստանն առաջարկել է փրկարարարական ուժեր ուղարկել Իրանի երկրաշարժի գոտի

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է նախագահի թեկնածու. կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը

Ստեփանակերտում կկազմակերպվի «Իմ սեր Հայաստան» խորագրով ֆլեշմոբ

Search