Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Russia Today-ին տված հարցազրույցում Եվրոպային մեղադրել է ահաբեկիչներին աջակցելու համար:
Ասադը Եվրոպային մեղադրել է Սիրիայի ահաբեկիչներին աջակցելու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ SHANTNEWS.am-ի փոխանցմամբ՝ նա ասել է, որ Եվրոպան ուղղակիորեն աջակցում է Սիրիայում գործող ահաբեկիչներին, բայց խուսափում է նրանց ընդունել, երբ վերջիններս փորձում են ներգաղթյալների հետ անցնել Եվրոպա:
Նա դա որակել է, որպես «երկերեսանիություն»: Ասադի խոսքով` սիրիական հակամարտության ընթացքում Սիրիայից Թուրքիա է գնացել մի քանի միլիոն մարդ, նրանց շարքում կարող են լինել ծայրահեղականներ:
Ասադի կարծիքով` Եվրոպան միաժամանակ և՛ վախենում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից, և´ նրա կարիքն ունի, որպեսզի այդ փախստականները չհասնեն Արևմուտք:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -36-: